o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուլշեր․ Նույնիսկ երազել չի կարելի ավելի լավ արդյունքի մասին

12.08.2019 10:35 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Սուլշեր․ Նույնիսկ երազել չի կարելի ավելի լավ արդյունքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է 4։0 հաշվովհաղթանակը Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ Անգլիայի առաջնության առաջին տուրում։

Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ առավոտյան ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

«Նույնիսկ երազել չի կարելի ավելի լավ արդյունքի մասին։ Բայց մենք կշարունակենք կատարելագործել մեր խաղը եւ գտնել այն խաղաոճը, որը առավել հարմար կլինի մեզ։ Դեռ որոշակի ժամանակ է պետք դրա համար։

Թիմային ոգին ֆանտաստիկ էր։ Հաղթանակը սովորություն է։

Մագուայրին եւ Վան-Բիսակային արդեն լավ եմ ճանաչում։ Ես տեսնում եմ, որ տրանսֆերային գինը նրանց համար խնդիր չէ։ Ֆուտբոլը խելագարվել է, բայց այսպիսին է շուկան»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 19-ին կհյուրընկալվի «Վուլվերհեմփթոնին»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА