o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լևոն Արոնյանը երեք հաղթանակով մեկնարկեց Սենտ Լուիսի Grand Chess Tour-ը

11.08.2019 11:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Լևոն Արոնյանը երեք հաղթանակով մեկնարկեց Սենտ Լուիսի Grand Chess Tour-ը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վստահ ելույթներով մեկնարկեց ամերիկյան Սենտ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի հերթական փուլը:

Այս գիշեր կայացած արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում Արոնյանը տոնեց երեք հաղթանակ: Առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, երկրորդում սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ, իսկ 3-րդ տուրում սևերով հաղթանակի հասավ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:

Արոնյանը 5-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Մամեդյարովի հետ

Լևոն Արոնյանը այժմ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր կայանալիք 4-6-րդ տուրերում նրա մրցակիցները կլինեն չինացի Դին Լիժենը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը և ամերիկացի Լեյնիեր Պերեսը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА