o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրամիությունը պատասխանել է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումներին

11.08.2019 13:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրամիությունը պատասխանել է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումներին

Հյուսիսային Կորեան իր հրթիռային փորձարկումներով խափանում է Կորեական թերակղզում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման միջազգային աշխատանքը: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 10-ին, փոխանցում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն:

CNN. ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրները

«Փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակումով, որն արդեն հինգերորդ նման փորձարկումն է վերջին շաբաթների ընթացքում, ԿԺԴՀ-ն շարունակում է խաթարել վստահության ամրապնդման և Կորեական թերակղզում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման միջազգային աշխատանքը»,- ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ում ակնկալում են, որ ԿԺԴՀ-ն ձեռնպահ կմնա հետագա ցանկացած սադրանքներից և լիովին կկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերով սահմանված իր միջազգային պարտավորությունները:

Մամուլի քարտուղարի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ ԿԺԴՀ-ն կոնկրետ և վստահության արժանի քայլեր ձեռնարկի միջուկային զենքի, զանգվածային ոչնչացման զենքի և բալիստիկ հրթիռների ոլորտում իր ծրագրերից ամբողջովին հրաժարվելու ուղղությամբ:

ԵՄ-ում համոզված են, որ դիվանագիտական գործընթացը պետք է շարունակվի և զարգանա։ ԵՄ-ում հույս են հայտնել, որ ԿԺԴՀ-ն արագ կվերսկսի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ աշխատանքային մակարդակով, ինչպես դա համաձայնեցված էր հունիսի 30-ին ապառազմականացված գոտում կայացած հանդիպման ժամանակ և «բարենպաստ պայմաններ կստեղծի կառուցողական և կայուն բանակցությունների համար»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА