o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Բաբայանը ձեռառնոցի է համարում Փաշինյանի ներկայացրած մինչեւ 2050 թ.-ի նպատակադրումները (Տեսանյութ)

10.08.2019 23:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Բաբայանը ձեռառնոցի է համարում Փաշինյանի ներկայացրած մինչեւ 2050 թ.-ի նպատակադրումները (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները՝ նշել է. «Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազար աշխատող սթարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության եւ գիտության ֆինանսավորումը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»:

Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին. Արմեն Աշոտյան

Անդրադառնալով վերոնշյալին՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ այս ամենը համարում է ձեռառնոցի. «Շատ ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ծափահարում են եւ ուրախությամբ հպարտանում, որ 2050 թվականին իրենց աշխատավարձը 7 անգամ ավելանալու է: Իրենք չեն հասկանում, թե ինչ են անում, իրենց երեխաների ճակատագրի հետ են խաղում: Փաշինյանն ընտրվել է 5 տարի ժամկետով եւ պարտավոր է կատարել իր հինգ տարվա ժամկետում տեղավորված բոլոր խոստումները, որից հետո նոր կարող է հայտ ներկայացնել կամ չներկայացնել իշխանության մեջ մնալու համար: Իրեն ո՞վ է ասել, որ եթե ինքն այսօր խոսեց 2050 թվականից, պետք է չխոսի 2020-ին, 2021-ին, 2022-ին ինչ է կատարվելու մեր երկրում, արտաքին պարտքն ուր է հասնելու: Նա թոշակներն ու աշխատավարձերը կոսմետիկ, չնչին բարձրացումներով՝ փորձելու է մարդկանց խաբել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА