o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ընտրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ

08.08.2019 23:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ընտրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ

Ստեփանակերտում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան: Օրակարգում եղել են հինգ հիմնական հարցեր. Համահայկական ամառային 7- րդ խաղերի ընթացքը, կոմիտեի կազմի ընտրությունները, Համահայկական ձմեռային 2- րդ խաղերի կազմակերպումը, կանոնադրական փոփոխություններ և կազմակերպչական հարցեր: Միաձայն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ է վերընտրվել Իշխան Զաքարյանը:

«ՀՀ առաջին նախագահի մտքին հնչեղություն է տալիս պարոն Փաշինյանը»

Որպես փոխնախագահ կշարունակեն պաշտոնավարել Ալբերտ Բոյաջյանը՝ ԱՄՆ- ից, Ստեփան Դեր-Պետրոսյանը՝ Լիբանանից և Ռոլանդ Շառոյանը՝ Հայաստանից։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործող կազմը համալրվել է երեք հոգով. նոր անդամներն են՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշը, ամերիկահայ Շահան Սեմերջյանը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև կազմակերպչական այլ հարցերի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА