o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդան․ «Ռեալը» պետք է լինի մրցունակ այս մրցաշրջանում

08.08.2019 18:36 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Զիդան․ «Ռեալը» պետք է լինի մրցունակ այս մրցաշրջանում

«Ռեալը» պետք է լինի մրցունակ այս մրցաշրջանում, ասել է մադրիդյան ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ մեկնաբանելով նվազագույն հաշվով հաղթանակը ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» նկատմամբ։ Ընկերական խաղում «Ռեալն» առավելության էր հասել բելգիացի Էդեն Ազարի գոլի շնորհիվ։

«Ռեալը» Նեյմարի հետ ամենօրյա կապի մեջ է

«Լավ հանդիպում անցկացրինք։ Ցանկանում ենք նոր մրցաշրջանում հասնել լավ արդյունքների, եւ կարեւոր է լավ անցկացնել նախապատրաստական փուլը։ Մենք աստիճանաբար բարելավում ենք մեր խաղը, եւ այս հանդիպումը դրա վկայությունն էր։ Հեշտ չէ լավ խաղալ «Զալցբուրգի» նման ամուր թիմի դեմ։ Ես ուրախ եմ, որ հաղթեցինք»,- Զիդանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Ռեալը» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի Վիգոյի «Սելտային»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА