o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժիշկները ցնցել են ՄՌՏ հետազոտության նկարներով, որտեղ երևում է, թե ինչ է անում կոկաինը հիվանդի ուղեղի հետ

03.08.2019 17:12 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բժիշկները ցնցել են ՄՌՏ հետազոտության նկարներով, որտեղ երևում է, թե ինչ է անում կոկաինը հիվանդի ուղեղի հետ

Տղամարդու վիճակի մասին առաջին անգամ անհանգստացել են նրա ծնողները, նրանք էլ հենց հետամուտ են եղել որդու հոսպիտալացմանը: Բժիշկները չէին կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվում հիվանդի հետ. նա վատ էր արձագանքում հարցերին, չէր կատարում հրամանները և ընդհանրապես չէր գնում մասնագետներին ընդառաջ: Կարծելով, որ դա վարակում է, բժիշկները որոշակի պրեպարատներ են նշանակել, բայց հիվանդն իրեն ավելի լավ չի զգացել:

Հայաստանում 54000 մարդ հոգեկան առողջության խնդիրներ ունի

ՄՌՏ հետազոտությունից հետո, բժիշկները տղամարդու մոտ ախտորոշել են պրոգրեսիվ լեյկոէնցեֆալոպաթիա՝ թմրամիջոցների չարաշահման հետևանքով: Մի քանի օր անց հիվանդը ընել է կոմայի մեջ, բայց մասնագետները չեն հանձնվել: Բանը նրանում էր, որ թմրանյութը սկսել էր ոչնչացնել ուղեղի բջիջները, ինչը, իհարկե, ազդել է տղամարդու ճանաչողական գործառույթների վրա, գրում է Daily Mail- ը:

«Լեյկոէնցեֆալոպաթիայի կանխատեսումը սովորաբար մխիթարական չի լինում: Հիվանդությունը արագ է զարգանում և հաճախ հանգեցնում է մահվան»:

Բուժման ամբողջ ընթացքում բժիշկները նկարել են հիվանդի ուղեղը, որպեսզի հետևեն առաջընթացին: Լուսանկարում սպիտակ բծերը՝ ուղեղի մահացած բջիջներն են, որոնք հետագայում կարող էին վերականգնվել: Հիվանդը ուշքի է եկել, և նրա պահվածքը դարձել է ավելի ադեկվատ: Բայց նույնիսկ մեկ տարի անց նրա գլխուղեղի կեղևի վրա կարելի է նկատվել սպիներ, և տղամարդն այդպես էլ չի կարողացել լիարժեք վերականգնվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА