o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գանձայում կրկին թեւածում էր տերյանական պոեզիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.07.2019 17:03 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Գանձայում կրկին թեւածում էր տերյանական պոեզիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1967 թվականից ամեն տարի հուլիսի նախավերջին շաբաթ օրը Վահան Տերյանի հայրենի գյուղում` Գանձայում տեղի է ունենում Տերյանական պոեզիայի օր տոնահանդեսը, որին ներկա են լինում Վրաստանի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, տերյանագետներ ու տերյանասերներ:

Ղրիմում մեկնարկում է Հայաստանի մշակույթի օրերը (Տեսանութ)

Տոնի մասնակիցները նախ այցելում են Վահան Տերյանի տուն-թանգարան, ապա պոետի հոր` Տեր-Սուքիասի ձեռքով 1852թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որի բակում է հանգչում Վահան Տերյանի միակ դուստր Նվարդ Տերյանը:

Տոնակատարության գագաթնակետը դաշտահանդեսն է, որտեղ հնչում են տերյանական բանաստեղծություններ, նրա մասին սրտառուչ խոսքեր, իսկ հնչող երգու երաժշտությունը ամբողջացնում է տոնական տրամադրությունը:

«Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Տարբեր տարիներին Պոեզիայի տերյանական տոնին իրենց մասնակցությունն են ունեցել ճանաչված բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանն ու Իոսեբ Նոնեշվիլին, Հրաչյա Հովհաննիսյանն ու Կառլո Կալաձեն,Վահագն Դավթյանն ու Մորիս Փոցխիշվիլին, հայտնի գրողներ Մկրտիչ Սարգսյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Շալվա Նիշնիանիձեն, Գեորգի Ցիցիշվիլին եւ շատ ուրիշներ:

Տերյանական տոնակատարություններն իրենց բարձր կատարողական վարպետությամբ փայլեցրել են Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Հովհաննես Բադալյանը ու այլ երեւելիներ:

Ալեն Սիմոնյանը երգում է Մելաձեի հետ՝ Ծառուկյանի և Սուքիասյանի երեխաների հարսանիքին (Տեսանյութ)

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА