o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես են վարույթն իրականացնող մարմինները խոչընդոտում վարչապետի որդեգրած տնտեսական հեղափոխության իրականացմանը

26.07.2019 11:56 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ինչպես են վարույթն իրականացնող մարմինները խոչընդոտում վարչապետի որդեգրած տնտեսական հեղափոխության իրականացմանը
տնտեսական հեղափոխության համար դեռեւս որեւէ նախադրյալ ստեղծված չէ Հայաստանում, ավելին` այս տեմպերով շարունակելու դեպքում ՀՀ-ում 100 տարի կտեւի այդ հեղափոխության իրականացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/892604/
 
տնտեսական հեղափոխության համար դեռեւս որեւէ նախադրյալ ստեղծված չէ Հայաստանում, ավելին` այս տեմպերով շարունակելու դեպքում ՀՀ-ում 100 տարի կտեւի այդ հեղափոխության իրականացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/892604/
 

Գաղտնիք չէ, որ հանրությունը շարունակում է հույսով սպասել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարած տնտեսական հեղափոխությանը, իսկ տնտեսական հեղափոխությունը դեռ չկա ու չկա։

Վարչապետը լիազորություններ շատ ունի, բայց չկա լիազորություն մակրոտնտեսական թվեր հայտարարելու. Հրանտ Բագրատյան

Տնտեսագետները շարունակում են փաստել, որ տնտեսական հեղափոխության համար դեռեւս որեւէ նախադրյալ ստեղծված չէ, ավելին եթե այս տեմպերով սպասենք տնտեսական հրաշքին, ապա չի բացառվում, որ միայն տարիներ հետո հասնենք կամ չհասնենք տնտեսական հեղափոխությանը:

Պարզ է, որ տնտեսական հեղափոխության չիրականացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, բայց հայտնի գործոններից զատ տնտեսվարողները բարձրաձայնում են, որ տնտեսության զարգացմանն վրա իրենց ուրույն հետքն են թողնում նաեւ վարույթ իրականացնող մարմինների կողմից տնտեսական բնութի քրեական գործերը, որոնք կարող են ամիսներով ձգվել:

Մասնավորապես, «Իրավունքին» ահազանգած տնտեսվարողները բարձրաձայնում են, որ ՀՀ-ի տնտեսական ակտիվությանը էապես խոչընդոտում են տնտեսական բնույի քրեական գործերի շրջանականերում նախաքննական մարմինների եւ դատախազական վերահսկողության իրականացնողների գործառույթները: Թեեւ կարելի է գնահատել, որ նշված գործառութները օրենքի պահանջներն են, սակայն քննիչների եւ դատախազների` տնտեսական բնույթի գիտելիքների նվազ տիրապետման արդյունքում` քրեական գործերը արհեստական երկարացվում են, ձգվում ամիսներով, միառժամանակ տնտեսվարողների նկատմամբ կիրառվում են անհամաչափ սանկցիաներ: Ինչը ինքնստիքյան նպաստում է տնտեսվարողների գործնության էական նվազեցման:

Նկատենք, որ վերը նշված խնդրի առնչությամբ մեկ կամ երկու տնտեսվարող չէ, որ ահազանգում է, ինչը փաստում է, որ խնդիրն իրապես մտահոգիչ է, համատարած եւ ակտուալ: Վարույթն իրականացնող մարմինների` նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը կարող է եւ արդեն իսկ խոչընդոտում է ՀՀ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու տեսլականին:

Ուստի, հետամուտ լինելով վերոհիշյալ ահազանգին, մենք հետամուտ կլինենք եւ առաջիկայում գրավոր հարցմամբ կդիմենք վարույթն իրականացնող մարմիններին հետաքրքրվելով, թե այս պահի դրությամբ տնտեսական բնույթի քանի՞ քրեական գործ կա հարուցված, որքա՞ն է նրանց քննության միջին տեւողությունը, հարուցված քրեական գործերի, ո՞ր ծավալն է ի վերջո նախաքննության ավարտին հաստատվում եւ ուղարկվում է դատարան, եւ քանի՞սն են` նախաքննական մարմինների իրականացրած ոչ բարեխիղճ քննության հետեւանքով` դատարանում արդարացման դատավճռով ավարտվում:

Ի դեպ, վերը նշված խնդիրը պետք է մտահոգի առաջին հերթին հենց երկրի ղեկավարին, քանի որ վերջին շրջանում կարծես մոդայիկ է դարձել առանց հետաքննություն իրականացնելու, պարզելու եղելությունը միանգամից քրեական գործեր հարուցել տնտեսվարողների նկատմամբ: Ու, փաստորեն, ինչպես ժողովուրդն է ասում. «Թքած, թե նախաքննության ավարտը լրիվ այլ ավարտ կունենա, զատո շեֆերին ցույց տալու բան կունենան, որ տեսեք, թե ինչ բացահայտումներ ենք արել»: Այդ կերպ` գիտակցված կամ չգիտակցված կտրելով այն ծառի ճյուղը, որի վրա նստած է պետությունը: Մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ հենց գործարար շրջանակների ներդրումների շնորհիվ է գոյատեւում պետությունը, որոնց գործունեության, ակտիվության շնորհիվ կարող ենք հասնել վարչապետի որդեգրած եւ ակնկնալվող տնտեսական հեղափոխության:

Ուստի, վերը նշված ահազանգը, հույս ունենք, որ կհասնի վարչապետին եւ վարույթ իրականացնող մարմիններին ղեկավարներին, որոնց ենթականների կայացրած որոշումները` անմիջական ազդում են ոչ միայն մարդկանց հեղինակության, այլ նաեւ երկրի եւ տնտեսության զարգացման վրա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ տնտեսական հեղափոխության համար դեռեւս որեւէ նախադրյալ ստեղծված չէ Հայաստանում, ավելին` այս տեմպերով շարունակելու դեպքում ՀՀ-ում 100 տարի կտեւի այդ հեղափոխության իրականացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/892604/
 
տնտեսական հեղափոխության համար դեռեւս որեւէ նախադրյալ ստեղծված չէ Հայաստանում, ավելին` այս տեմպերով շարունակելու դեպքում ՀՀ-ում 100 տարի կտեւի այդ հեղափոխության իրականացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/892604/
 

Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 6.5 տոկոսով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА