o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում թուրքական «Թեզ տուր» կազմակերպության ներկայացուցիչ «Էյ էնդ Ար» ընկերության պատճառով շուրջ 100 ուղեւոր զրկվել է դեպի Շարմ Էլ Շեյխ հանգստի մեկնելուց

24.07.2019 10:52 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում թուրքական «Թեզ տուր» կազմակերպության ներկայացուցիչ «Էյ էնդ Ար» ընկերության պատճառով շուրջ 100 ուղեւոր զրկվել է դեպի Շարմ Էլ Շեյխ հանգստի մեկնելուց

Երեկվանից «Իրավունք» թերթի խմբագրություն են ահազանգում մի շարք քաղքացիներ, ովքեր պետք է արդեն այսօր իրենց հանգիստը վայել էին Շարմ Էլ Շեյխում: Բայց ինչպես մեզ դիմած քաղքացիներն են արդրարացիորեն բարձրաձայնում.«Երևանում գործող «A&R» տուրիստական  կազմակերպությունը հանդիսանալով, որ թուրքական «Թեզ-տուր» կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում, Շարմ Էլ Շեյխ չվերթի համար  ԱլՄասրիա ավիաընկերության տոմսերն է վաճառել: Բայց, առանց որեւէ պատճառաբանության, երբ արդեն առավոտյան հասել էինք «Զվարթնոց» օդանավակայանից հանգստի մեկնելու նպատակով, միամիտ տեղեկացվեցին, որ չարտերային չվերթը չի կայանա: Արդյունքում «A&R» կազմակերպությունը, որը` չվերթը չեղարկելուց հետո պարզեցինք, որ աշխատում է թուրքական տուրիստական ընկերության հետ, մեզ փաստի առաջ կանգնեցրեց: Մեր նախնական բոլոր ծրագիրը հոդս ցնդեց: Ու դեռ չգիտենք էլ, թե ինչպես են  փոխհատուցելու, ոնց»:

Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը

Քաղաքացիներին ավիատոմսեր վաճառած տուրիստական «Էյ էնդ Ար» ընկերությունից iravunk.com-ի հարցին, թե ինչ հիմքով է վերջին պահին չեղարկվել չարտերային թռիչքը ասացին. «Այս պահին որեւէ պարզաբանում չենք տալիս, ավելի ուշ հանդես կգանք պարզաբանմամբ»:

Հարցին, ավելի ուշ ե՞րբ, պատասխանեցին. «Երբ ղեկավարությունը նպատակահարմար կգտնի»:

Նկատենք, որ ընկերության անպատասխանատու գործելակերպի պատճառով շուրջ հարյուր ուղևոր չեղարկել է իր հանգստի ծրագրիրը, իսկ ընկերության համար, փաստորեն, այդքան էլ կարեւոր չէ:

Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերը նշված ընկերությունը նույն կերպ չվերթներ չի իրսկանացրել նաեւ հուլիսի 11-ին, 16-ին եւ 23-ին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА