o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՎԱՆԻ ՋՐԻՄՈՒՌՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵ°Լ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ

23.07.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՎԱՆԻ ՋՐԻՄՈՒՌՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵ°Լ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ

Կառավարության վերջին նիստում ցնցող հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` Սեւանի ճգնաժամի հետ կապված: Նախարարը Փաշինյանին ներկայացնելով պարզաբանում Սեւանի ջրերի սկանդալային որակի հետ կապված՝ նշեց. «Պարոն վարչապետ, այսօր վիճակը բավական լավ է, եւ կարող եմ նշել, որ այն թափանցիկության ցուցանիշը, որ այսօր կա Սեւանում, 2018-2019 թթ. չի եղել, այսինքն՝ 6.5 մ ավելի, երբ 2018-2019 թթ. միջինը 2 մ է եղել, որակական մասով բավական լավն են ցուցանիշները: Կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որը երկրորդ տարին է դիտարկվում, մի քանի գործոնների հանրագումար է, որոնց մեջ կան ե՛ւ բնակլիմայական պատճառներ, ե՛ւ կեղտաջրերի հոսք, ե՛ւ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսք, ե՛ւ անասնապահություն, մի քանի գործոններ, որոնք, գումարվելով նաեւ բնակլիմայական եւ կլիմայական փոփոխություններին, շատ ավելի էականորեն մեծացնում են ճնշումը: Դրա պատճառով նաեւ ունենում ենք այս դեպքը...»:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

Երկու-երեք օրից նախարարի ասածները «պեչատեց» վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակելով եւ գրելով. «Սեւանա լիճը իդեալական մաքուր է»: Իսկ ահա տեսանյութում պատկերված է, թե ինչպես է ինչ-որ մեկը լճից բաժակով ջուր վերցնում ու դանդաղ դատարկում՝ ցույց տալու համար, որ մաքուր է: Միգուցե նախարարի եւ վարչապետի օգնականի ասածներին կարողանայինք վստահել, եթե չլինեին պարզագույն մի շարք հարցեր: Ավելի ճիշտ, հենց նախարար Գրիգորյանը, վարչապետին ուղղված իր հիշատակված պարզաբանմամբ, ամեն ինչ փչացրեց: Այսինքն, դատելով նրա խոսքից, իսկական հրաշք է տեղի ունեցել կամ առնվազն Սեւանում գործադրվել է Նիկոլի «կախարդական փայտիկը»: Տեսեք ինչ է պնդում նախարարը. այս պահին Սեւանում ջուրը ավելի քան 3 անգամ ավելի մաքուր է, քան եղել է անցած եւ նախանցած տարի: Այսինքն, երկու տարի շարունակ լճում 2 մետր տեսանելիություն ունեինք, ու հանկարծ այն մի քանի օրում դարձավ 6.5 եւ ավել մետր: Իր մեկնաբանություններով նախարարը պատկերն էլ ավելի խճճված դարձրեց: Այսինքն, նա թվարկեց մի շարք գործոններ, որոնց հանրագումարում ջուրը երկու տարի շարունակ «ծաղկում» էր: Եվ այդ տրամաբանությունից ելնելով, քանի դեռ, Գրիգորյանի ասած, գործոնները չվերանան, լճի ջրերի մաքրության խնդիրը պարզապես անհնար է, որ լուծվի: Իսկ ահա իրողությունը հետեւյալն է. այս հաշված օրերի ընթացքում ո՛չ կեղտաջրերի, ո՛չ մաքրված տարածքների, ո՛չ անասնապահության հետ կապված որեւէ տեղաշարժ չի եղել: Իսկ ահա կլիմայական գործոնի հետ կապված, հասկանալի է, որ տեղաշարժ երեւի առաջիկա տարիներին էլ չլինի. եղանակային պայմանները ակտիվորեն տեղաշարժվում են ջերմացման ուղղությամբ, որի լուծման հետ կապված մարդկային գործոնը որեւէ դեր չունի: Ի դեպ, նախարարը «մոռանում» է մեկ այլ էական գործոնի մասին խոսել. Սեւանա լճի կենդանական աշխարհի, որի անխնա ոչնչացումը երեւի մյուս բոլոր գործոններից էլ շատ է նպաստում լճի «ծաղկմանը»: Սակայն այս մասին խոսել-չխոսելն էլ բան չի փոխում. նման կարճ ժամանակահատվածում կենդանական աշխարհի հետ կապված եւս լուծումներ տալն անհնար էր: Այսպիսով, որեւէ բան չի փոխվել, ու այստեղ է, որ առաջ է գալիս այս պարզագույն հարցը. ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ երկու տարի շարունակ լճում ջրերի տեսանելիությունը 2 մետրի կարգի էր, ու նույն պատկերն էր նաեւ օրեր առաջ. այսինքն` չկար անգամ ինքնամաքրման գործընթաց: Ու ինչպե՞ս ստացվեց, որ միանգամից տեսանելիությունը «դարձավ» 6.5 մետր: Նկատենք նաեւ հետեւյալը. այն, որ Շրջակա միջավայրի նախարարությունից զատ «մաքուր Սեւան» օպերացիային ներգրավվեց նաեւ Փաշինյանի օգնականը, ակնարկ է, որ քարոզչական օպերացիան իրականացվում է վարչապետի մակարդակով: Թե ինչու, տարբեր վարկածներ կարելի է քննարկել, ասենք՝ Սասունը սպառնում էր «բունտով», եթե կառավարությունը չսկսի քարոզել, որ լճի վիճակը կտրուկ լավացել է, ու ճիշտ պահին էլ «հրաշքը տեղի ունեցավ»՝ լճի տեսանելիությունը մի օրում «դարձավ» 6.5 մետր: Բայց այս եւ նման այլ վարկածով հանդերձ, նաեւ մեկ հանգամանք չմոռանանք. Նաիրի Սարգսյանի «էքսպերիմենտը»: Այն, որ նա բաժակի միջոցով ցույց է տալիս Սեւանի մաքուր ջուր, դրա հետ էլ չես վիճի: Իհարկե, կարելի է մտածել, թե Նաիրին լճի հատուկենտ մաքուր հատվածներից մեկում է իր այդ «էքսպերիմենտն» իրականացնում: Սակայն այլ աղբյուրներ եւս վկայում են, որ վերջին օրերին իրոք Սեւանի շատ հատվածների ջուրը կտրուկ փոխել է գույնը. այն մուգ-կանաչավուն երանգը շատ հատվածներում չկա: Բայց նաեւ այդ աղբյուրները նկարագրում են ջրի այնպիսի երանգավորում՝ որը եւս բնորոշ չէ Սեւանին: Այսինքն, սովորական մուգ-կապտավուն երանգի փոխարեն ներկայումս դիտարկվում է սպիտակին մոտեցող գույն: Ասենք, Նաիրիի «էքսպերիմենտում» էլ է նույնը նկատվում: Արդյունքում, գալիս ենք այս հարցին. ինչպե՞ս կարող է լճի գունային երանգը մեկ անոմալ վիճակից հաշված օրերի ընթացքում անցնել մեկ այլ անոմալի: Ընդ որում, եթե առաջին դեպքում բացատրությունը աչքի առաջ է, ապա երկրորդ դեպքում՝ ոչ: Բայց նաեւ կան միայն նոր-նոր ծավալվող խոսակցություններ եւ անանուն մասնագիտական նախնական կարծիքներ: Այն է՝ ջրի կանաչ երանգը կարող էր արագ վերանալ, եթե հայտնի կոնկրետ հատվածներում ջրիմուռները ենթարկվեին թունաքիմիկատային գրոհի: Այսինքն, սա ամենատրամաբանական բացատրություններից մեկն է հիշատակված հարցի, թե ինչպես կարող են երկու տարի չփոխվող իրավիճակից հետո հաշված օրերի ընթացքում ջրիմուռները սկսեն ոչնչանալ: Բայց եթե այս վարկածը հաստատվի, այսինքն, որ ջրիմուռների ամենախիտ տարածման հատվածներում քլորային կամ այլ քիմիական նյութով մշակում է արվել, ապա «ունքը շտկելու փոխարեն կունենանք հանված աչք»: Նման ներգործությունը կունենա ժամանակավոր էֆեկտ: Ընդ որում, սա կլինի հարված՝ ուղղված ոչ միայն ջրիմուռներին, այլ լճի ողջ ֆլորային եւ ֆաունային: Եվ նկատենք, Սեւանի ջրերի արտասովոր սպիտակ գույնը եւս ակնարկ է, որ այնտեղ ոչ միայն ջրիմուռներ, այլ առհասարակ օրգանական նյութերի կտրուկ անկում կա: Չնայած, վիճակը դեռ շատ հեռու է բավարար լինելուց: Այսինքն, եթե նախարար Գրիգորյանը խոսում է Սեւանում 6.5 մետր տեսանելիությունից, ապա նրա ղեկավարած նախարարության պաշտոնական կայքում ներկայացված «Սեւանա լճի ջրի որակը, հուլիս 2018թփաստաթղթից կարելի է տեղեկանալ. «Սեւանա լճի թափանցիկությունը նախորդ տարվա համեմատությամբ կտրուկ նվազել է` 14մ-ից իջնելով 2.5մ»: Այսինքն, 6.5 մետր թափանցիկություն 2017թ.-ի համեմատ ավելի քան կրկնակի անգամ պակաս է, ինչը նշանակում է, որ եթե անգամ մակերեսային շերտերում ինչ-որ բան փոխվել է, ապա ավելի խորքային հատվածում պատկերը դեռ նույնն է, եւ շատ չանցած այդ խորքային աղտոտումն էլի ջրի երես է ելնելու:

​​​​​​​«Կյանք ու կռիվ» «Մարսկոյ ուզելում». Ալեքսանդր Սարգսյանը հաղթահարեց նախընտրական փուլը (Տեսանյութ)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА