o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինյոի հետ աշխատելիս հասկացա` միշտ չէ, որ ամեն ինչ լավ է լինում ֆուտբոլում.Մխիթարյան

22.07.2019 15:53 ՍՊՈՐՏ
Մոուրինյոի հետ աշխատելիս հասկացա` միշտ չէ, որ ամեն ինչ լավ է լինում ֆուտբոլում.Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում օրերս հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի լրատվամիջոցների և սպորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Դժվարություններ միշտ էլ լինում են: Ես երբեք չեմ բողոքել Մոուրինյոյից: Կարող եմ ասել, որ շատ բան եմ սովորել նրանից: Շատ քննադատություններ են եղել իմ հասցեին, բայց ամեն ինչ դրական եմ ընդունել, փորձել եմ օգուտ քաղել, հասկանալ, թե ինչ է ինձնից պահանջվում:

Երբ գոլից հետո իտալացի երկրպագուներն ինձ սկսեցին ծափահարել, հասկացա` իմ կյանքում նման երևույթ երբեք տեղի չէր ունեցել.Ռոնալդու

Հնարավոր է՝ ինչ-որ տեղ ստացվել է, ինչ-որ տեղ՝ ոչ, բայց ես նրանից երբեք չեմ բողոքել, որովհետև նա ինձ տվեց «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու հնարավորություն, հենց նա էր տեղափոխության նախաձեռնողը: Նա ինձ ցանկացավ տեսնել այդ ակումբում: Հնարավոր է՝ ինչ-որ ժամանակաշրջան կարողացանք միասին լավ աշխատել, հնարավոր է՝ ինչ-որ չափով կոնֆլիկտ եղավ: Կողքից մարդիկ շատ էին խոսում այդ մասին, սակայն մեծ կոնֆլիկտ չի եղել, բոլորի մոտ էլ լինում են փոքր տարաձայնություններ:

Ինձ համար, մեծ հաշվով, շատ օգտակար է եղել «Մանչեսթեր Յունայթեդում» հենց նրա գլխավորությամբ անցկացրած ժամանակահատվածը: Հենց նրա հետ աշխատելիս հասկացա՝ միշտ չէ, որ ամեն ինչ լավ է լինում ֆուտբոլում: Լինում են իրավիճակներ, երբ պետք է պայքարես ու ավելի շատ աշխատես»,- Մոուրինյոյի հետ ունեցած փոխհարաբերությունների հարցին անդչադառնալով նշել է Մխիթարյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА