o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թոփլես նկարահանված «Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին» մեղադրվել է ստի մեջ

20.07.2019 12:15 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Թոփլես նկարահանված «Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին» մեղադրվել է ստի մեջ

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր ամերիկյան սուպերմոդել Քենդալ Ջենները հրապարակել է թոփլես լուսանկար և բախվել է հետևորդների քննադատությանը՝ չաշխատող կոսմետիկական նյութ գովազդելու համար: Նկարը հայտնվել է իր Instagram- ում հինգշաբթի, հուլիսի 18-ին:

«Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ է մեզ դեմ…». քաղաքագետն արձագանքում է Աննա Հակոբյանին

Սև ու սպիտակ նկարի կադրում 23-ամյա Ջենները կաշվե բազկաթոռում կեցվածք է ընդունել՝ ձեռքերով ծածկելով կուրծքը: Հրատարակության նկարագրության մեջ նա խոստովանել է, որ ավագ դպրոցում նա մաշկի խնդիրներ է ունեցել, և այդ պատճառով չէր ցանկանում տնից դուրս գալ, բայց հիմա սովորել է սիրել այն:

Հաջորդիվ  մոդելը գովազդել է Proactiv ապրանքանիշերից  բշտիկների դեմ  միջոցը, որը իբրև փրկել է իր դեմքը: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցի օգտվողները չեն գնահատել հրապարակումը: «Ես օգտագործել եմ Proactiv, և այն փչացրել է իմ մաշկը», - պատմել է նրանցից մեկը: «Քենդալ, դու չես օգտագործում Proactiv, դու օգտվում ես թանկարժեք միջոցներից, որն ընտրել է քո անձնական մաշկաբանը, և դու նաև ունես քո անձնական սննդաբանը, որը հետևում է քո սննդակարգին, որպեսզի ոչինչ չսադրի նոր բշտիկների հայտնվելուն», - ասել է մեկ ուրիշը: «Բայց եթե դու սովորել ես սիրել քո մաշկը, ապա ինչու ես կոսմետիկա գովազդում», - վրդովվել է երրորդը:

Թոպ-մոդելի լուսանկարը  հավաքել է 3 միլիոն հավանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА