o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս բլոգեր աղջիկը 32 տարեկան է, բայց նա դեռ պահպանում է իրեն իր ապագա ամուսնու համար

20.07.2019 12:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Այս բլոգեր աղջիկը 32 տարեկան է, բայց նա դեռ պահպանում է իրեն իր ապագա ամուսնու համար

Քրիստինա Կարիլո-Բուքարամն ունի միլիոն հետեւորդ YouTube- ի իր էջում և այդքան էլ՝ Instagram- ում: Նա բան ունի ասելու և ցույց տալու:

Մոնիկա Բելուչին 55 տարեկան է. իտալուհու կյանքի կանոնները

Ծանոթացեք՝ Քրիստինա Կարիլո-Բուկարամ, 32 տարեկան: Նրա երակներում էկվադորական և լիբանանական արյուն է հոսում: Նա բուսակեր է և հաջողակ բլոգեր: Եվ նաեւ` կույս է:

Սոցիալական ցանցերում Քրիստինան ավելի հայտնի է FullyRawKristina մականունով: Իր YouTube ալիքում գրանցվել է 1 միլիոն հետևորդ: Եվ նա իսկապես ասելիք ունի:

Սովորաբար աղջիկը տեղադրում է տեսանյութեր, թե ինչ է ուտում և ինչպես է պահպանում իր արտաքին տեսքը: Սակայն վերջերս նա խոստովանել է տեսախցիկի առաջ, որ նա դեռևս անմեղ է:

«Ես մեծացել եմ ուղղափառ քրիստոնյաների ընտանիքում: Ամուսնությունից առաջ սեռական հարաբերության արգելքը իմ աշխարհընկալման հիմքերից մեկն է և ես դեռ շարունակում եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք ինձ պատվաստել են իմ մանկության օրերին»:

Տեսահոլովակը դիտել է ավելի քան կես միլիոն օգտատեր: Այն ձայնագրվել է Բալիում երկու տարի առաջ, սակայն Քրիստինան պնդում է, որ ասվածը դեռևս արդիական է:

Բացի այն, որ Քրիստինան պահպանել է իրեն ապագա ամուսնու համար, կա ևս մեկ պատճառ, որի համար նա կարողացել է պահպանել իր մաքրությունը` ժամանակի պակասը:

«Ես սկսել եմ զբաղվել բիզնեսով 18 տարեկանում: Իմ ամբողջ դրայվը, բոլոր կրքերը և սեքսուալ էներգիան ներդրել եմ կարիերայի զարգացման մեջ: Պարզ ասած՝ ժամանակ չունեի սիրահետողների համար»:

Բայց մեկ ու կես տարի առաջ  նա հանդիպել է Քեշին: Քրիստինան չգիտի, թե ինչպես կավարտվեն իրենց փոխհարաբերությունները, բայց կարծում է, որ դրանք լուրջ են

«Ում հետ էլ որ վճռեմ դա անել՝ առաջին հերթին ես պետք է ապահով զգամ ինձ, մեր միջև պետք է ամուր կապ լինի: Պետք է հստակ իմանալ, որ այն մարդը, ում վստահում ես, իսկապես հոգ է տանում քո մասին »:

«Այո, ես գիտակցում եմ իմ սեքսուալ լինելը: Եվ ուզում եմ թագավոր ունենալ կողքիս, ես ուզում եմ իսկական տղամարդ: Բավական է՝ փոքրիկ տղաների հետ շփվեմ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА