o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տռուսիկով» տարան, ասեցինք՝ փռեն ասֆալտին, չասեցինք՝ էդքան նվաստացնեն. Իջևանից բերման ենթարկվածների հարազատ

18.07.2019 13:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Տռուսիկով» տարան, ասեցինք՝ փռեն ասֆալտին, չասեցինք՝ էդքան նվաստացնեն. Իջևանից բերման ենթարկվածների հարազատ

Իջևանի դեպքերից հետո մարզպետարանի մոտ բողոքի ցույց իրականացնող ձերբակալվածների հարազատներից մեկը պնդում է, որ երեկոյան ժամը 3:00-ին ոստիկանները մտել են իրենց տուն ու բռնի ուժով տարել երկու տղաներին ու ամուսնուն:

Թավշյա պաշտոնյաները կվերադառնա՞ն իրենց հին գործին. օրակարգում կրկին քաղաքապետի հրաժարականն է

«Ժամը 3-ին, կոտրելով, փշրելով դուռը, մտել են տուն: Դուռը բացեցի, ասեցի՝ խնդրում եմ բացատրեք՝ ո՞վ եք ի՞նչ եք ուզում, հրեցին, իմ տան մեջ գցեցին, հեսա կապտուկը, նայեք (կինը ցուցադրեց ձեռքի վրայի կապտուկը - Aysor.am), որից հետո տղաս ձեներից իջավ, 10 հոգով բռնեցին, տռուսիկով, որի իրավունքը բացարձակ չունեին, տարան: Ասեցինք՝ փռեն ասֆալտին, չասեցինք՝ տան մեջ անմեղ մարդկանց փռեն ասֆալտին, իր ա կնոջ, երեխու մոր ներկայությամբ մարդուն էդքան նվաստացնեն», - պատմեց բերման ենթարկվածներից մեկի կինը:

Վերջինս նշեց, որ դրանից հետո ամուսինն ու մյուս տղան են ներքև իջել, նրանց էլ են բռնել:

«Մեքենայի առաջ ինձ հրեցին գցեցին, գիշերով տռուսիկով տարան՝ ոտաբոբիկ առանց հագուստի», - ասաց կինը:

Նա նաև նշեց, որ հեռախոսով տեսագրել է կատարվածը և որպես ապացույց կարող է տեսանյութ ներկայացնել:

Ցուցարարներից մեկն էլ պնդեց, որ ոստիկաններից ոմանք եղել են քաղաքացիական հագուսով, մի մասը դիմակով, կանանցից մեկն էլ պնդեց, որ որոշ ոստիկաններից ալկոհոլի հոտ է եկել: 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА