o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան

18.07.2019 12:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նախորդ տարվանից քննարկում ենք վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը, խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին», - ասաց նա:

ՀԴՄ սարքերի ոլորտի ազատականացումը խնդիր առաջացրեց․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պայմանավորվել են, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում «փրոջեքթ-մենեջերի» դերակատարում կվերցնի, որ արտադրությունը կարողանան Հայաստանում զարգացնել:

«Ես ուզում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք բրիկետ-պելետների մասին, հանկարծ խոսքը չգնա, որ մենք, այսպես ասած, երրորդ երկրների հատուկ արտադրության ինչ-որ ճյուղ ենք ուզում զարգացնել», - ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ Իտալիայում բազմաթիվ բնակարաններ ջեռուցվում են պելետների միջոցով:

Նա հիշեցրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ, երբ, օրինակ, ջրերի տաքացման այլընտրանքյաին միջոցներ կան:

«Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությունը պետք է զարգացնենք, ունե՞ք ասելու ինչ-որ բան», - ասաց վարչապետը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին:

Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ սա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է:

«Արևային էներգիայի օգտագործումը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, խիստ տարածում է գտնում մեր գյուղերում», - ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА