o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՐԳԵԼԻ՛ ՓՈԽԽՈՍՆԱԿ, ԴՈՒՔ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՑ ԱՌԱՋ ՉԳՆԱՑԻՔ՚»

17.07.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՀԱՐԳԵԼԻ՛ ՓՈԽԽՈՍՆԱԿ, ԴՈՒՔ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՑ ԱՌԱՋ ՉԳՆԱՑԻՔ՚»

Միացյալ Նահանգներում հեռարձակվող հայկական օնլայն հեռուստաալիքով օրերս հարցազրույց է տվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, նա անդրադարձել է հարցին, թե արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, օրինակ, Նորք-Մարաշ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը քաղբանտարկյա՞լ է, թե` ոչ: Ա. Սիմոնյանը մասնավորապես նշել է. «Այնտեղ կան բաներ, որի մասին ես եթերով չեմ կարող խոսել, բայց որեւիցե քաղաքական բան չկա: Արթուր Վարդանյանը քաղաքական տա՞րր է, որ քաղաքական բանտարկյալ եք համարում, ի՞նչն է Արթուրի քաղաքական...»: Դիտարկմանը, որ Արթուր Վարդանյանը դուրս էր եկել նախկին համակարգի դեմ, որի դեմ հեղափոփոխություն արեցին այսօրվա իշխանությունները, ԱԺ փոխխոսնակն ընդգծել է. «Այսօր նա բանտում է ոչ թե դրա համար, այլ որ իրեն մեղսագրվում է հանցագործություն... Քաղաքաական նպատակներով մարդ չկա նստած, եւ ասեմ ավելին` իշխանությունը չի էլ խառնվում դրա մեջ...»: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում Ա. Վարդանյանի կինը` ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆՆ ասաց, որ Արթուր Վարդանյանին մեղադրում են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հեղափոխություն նախապատրաստելու մեջ, որի մասին գիտի Ալեն Սիմոնյանը, բայց իր խոսքում, չգիտես ինչու, չասաց: Ըստ նրա` ԱԺ փոխխոսնակը մնացել է դերի տակ եւ քաղաքական գործիչ է խաղում« մինչդեռ Արթուրն այն հզոր տեսակն է, որից ցանկացած ապազգային իշխանություն սարսափում է:

«Հարգելի՛ փոխխոսնակ, Դուք շոու-բիզնեսից առաջ չգնացիք»

Պարո՛ն Սիմոնյան, եթե Արթուրի արարքներում քրեական տար լիներ, դուք չէիք խնայի, կասեիք եթերում: Ինքներդ գիտակցելով եւ ձեզ հակասելով` հաստատեցիք, որ Արթուրը քաղբանտատկյալ է: Դուք խուսափում եք արտաբերել այն մեղադրանքները, ինչի համար նրան մեղադրում են, քանի որ հենց քաղաքական են, իսկ թե ո՞վ է շոումեն եւ ո՞վ քաղբանտարկյալ, ժողովուրդը տեսնում է: Արթուրի գործով նույնիսկ տուժող չկա, եւ ծիծաղելի է լսել ձեր պատասխանը, երբ այդ խումբը բացարձակ որեւէ գործողություն չի արել, եթե Ծռերի մասով ինչ-որ բան ունեք ասելու` շահարկելով ոստիկանների մահը, ապա Արթուրի մասով ձեր պատասխանով ձեզ մատնեցիք, որ նախկիններից չեք տարբերվում... Արթուրի գործով նույնիսկ տուժող չկա... Ամեն ինչ շատ պարզ է` երկրում հեղափոխություն չի եղել, միայն Արթուր Վարդանյանի խոշտանգումները հերիք են` դա հասկանալու համար, զարմացած եմ, որ  «հեղափոխական» Ալեն Սիմոնյանը շատ նորմալ է համարում Արթուրի 4 տարի առանց վճռի, նախնական կալանքի տակ պահելը եւ ասել, որ մեղադրանքի համար չէ որ բանտում է... Դե դուք արդեն ասել եք« մեկ անգամ, որ հակառակ մոտեցում ունենալու դեպքում` դեմ կգնաք ձեր թիմին, որն էլ հաստատում է, որ Արթուրը քաղբանտարկյալ է: Իսկ Դուք` հարգելի փոխխոսնակ, շոու-բիզնեսից առաջ չգնացիք, մնացիք քաղաքական գործիչի դերի տակ...Դուք նույնիսկ չունեցաք համարձակություն կամ թույլտվություն` սեփական քայլ անելու եւ, որպես իշխանական պատգամավոր, հանդիպել Արթուրին ՔԿՀ-ում եւ դեմ առ դեմ խոսելու, չնայած` խոստացաք ե՛ւ ցուցարարներին, ե՛ւ եթերում...

«Եթե ինստիտուտները ստվերենք, հաստատ պետականությանը օգուտ չենք տա». Տարոն Սիմոնյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА