o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատավորների ընդհանուր ժողովը թեժ է անցել. «Ժողովուրդ»

12.07.2019 09:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դատավորների ընդհանուր ժողովը թեժ է անցել. «Ժողովուրդ»

«Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհր­դի անդամները, թեժ է անցել: Նախ՝ օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դա­տավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, և նիս­տը դռնփակ է անցկացվել, և այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել, վերջիններս միմյանց հետ զրուցելիս դժգոհում էին, թե իրենց վեթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթինգի ենթարկվեն: 

«Օհանյանը եղել է իմ թիմակիցը, բայց էստեղ չի նշանակում, որ դատավարությանը խանգարում են…» «Ժողովուրդ»

Ինչևէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանի անունը, և նրա երդման ելույթի ժամանակ դա­տավոր Զարուհի Նախշքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացրեց՝ նետելով՝ пративно: 

«Ժողո­վուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները: 

Հավելենք, որ բացի Տավարացյանից, ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА