o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուբինյանի հետ մերձեցման երեկո եղե՞լ է, թե` ոչ. ինչ է պատմել ռուս պատգամավորը

10.07.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ռուբինյանի հետ մերձեցման երեկո եղե՞լ է, թե` ոչ. ինչ է պատմել ռուս պատգամավորը

Մոսկվայում վերջերս կայացած «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին ներկա է եղել նաեւ ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: Համաժողովից նա լուսանկար էր հրապարակել` սելֆի Պյոտր Տալստոյի հետ` այն ռուս պատգամավորի, որը ԵԽԽՎ վերադարձած ՌԴ պատվիրակության ղեկավարն է, եւ որի հետ սելֆի էր արել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` խոսելով «մերձեցման երեկո կազմակերպելու» մասին: Սա այն բանից հետո, երբ Ռուբինյանը դեմ էր քվեարկել ԵԽԽՎ-ում ՌԴ վերադարձին: Թե արդյոք քաղաքագետը Պ. Տալստոյի հետ խոսել է ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի, ինչպես նաեւ Ռուբինյանի հետ մերձեցման երեկոյի մասին, «Իրավունքը» հետաքրքրվեց Մ. Հովսեփյանից:

​​​​​​​«ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները կմ-երով հեռու են ժողովրդավարությունից». քաղաքագետի բաց նամակը Ադամ Շիֆին

Նախ ասեմ, որ իմ եւ Պյոտր Օլեգովիչի սելֆին առաջինը չէր, մենք նման լուսանկար արել էինք դեռեւս մի քանի տարի առաջ եւ հիմա էլ կրկնեցինք: Անկեղծ ասեմ, պլանավորել էի, որ անպայման իր հետ այս մասին կխոսեմ, բայց երբ Պյոտր Օլեգովիչի մոտ հնչեցրի Ռուբինյան ազգանունը, լարվածություն, տրամադրության անկում նկատեցի եւ չհամարձակվեցի շարունակել խոսակցությունը: Ամեն դեպքում, հասցրեցի սելֆի անել, ինքն էլ քմծիծաղով ասաց, որ բոլոր հայերն իր հետ սելֆի են անում: Մերձեցման երեկոն եղել էր, թե` ոչ կամ լինելուց ինչ ֆորմատով էր եղել, ուղղակի, հասկացա, որ եթե Ռուբինյան անունից է արդեն բարկանում, պետք չէ շարունակել հարցեր տալ:

«Իրավունքը» հավատարիմ է իր անվանն ու կոչմանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА