o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խոսք անգամ չի եղել, որ մեր խորհրդարանում Ստամբուլյան կոնվենցիան կարող է մուտք գործել»

09.07.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Խոսք անգամ չի եղել, որ մեր խորհրդարանում Ստամբուլյան կոնվենցիան կարող է մուտք գործել»

Հայաստանյան իշխանություններն ակտիվորեն լծվել են մինչեւ աշուն Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու գործին: Ո՞րն է այս թնջուկի պատասխանը, եւ ո՞ր իշխանությունն է, ի վերջո, պատասխանատու այն այսօր օրակարգ բերելու հարցում, պարզեցինք ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՑ:

«Անուրախ Հայաստան՝ վտանգավոր ընթացքով»

Պարոն Շարմազանով, այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ՀՀԿ-ի օրոք է Ստամբուլյան կոնվենցիան օրակարգ բերվել: Ի՞նչ կասեք այս մասին:

ՀՀԿ-ի օրոք Ստամբուլյան կոնվենցիան Ազգային ժողովի օրակարգ չի մտել, ավելին` խոսք անգամ չի եղել, որ մեր խորհրդարանում այն կարող է մուտք գործել: Այո, կոնվենցիան ստորագրվել է, ինչպես այն ստորագրել են Եվրամիության բազմաթիվ երկրներ, որոնք չեն վավերացրել: Չեն վավերացրել Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան, Լիտվան:

«Նիկո՛լ, ամենամեծ գեյ-ակտիվիստը դու ես ու քո թիմի մի մասը». Էդուարդ Շարմազանով

Այդ դեպքում` եթե այն չէր վավերացվելու, ինչո՞ւ էր ստորագրվում:

Միգուցե ստորագրել ենք, որպեսզի մեր պատրաստակամությունը ցույց տանք դատապարտման գործընթացին` ընդդեմ բռնության: Կրկնում եմ` առաջին` մեր օրոք այս հարցը ԱԺ չի մտել, երկրորդ` մեր օրոք ամեն ինչ չէ, որ ճիշտ է եղելեւ երրորդ` դե հիմա իրենք են իշխանության, թող այնպես անեն, որ չվավերացնեն: Բայց իրենց նախարարն է կազմակերպում դրա վավերացումը, մեր նախարարները Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման, քննարկման, գովաբանման գործընթաց չէին սկսել: Իրենց նախարարներն են եթե ոչ ուղղակի, ապա գոնե անուղղակի ձեւով կոչ անում այն վավերացնել: Ավելին` նրանք են եղել այդ հակազգային, ըստ իս, նաեւ հակապետական գործողությունների եթե ոչ հիմքում, ապա նման կազմակերպությունների գործընկերները:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 14-րդ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Թեմայի մասին առավել մանրամասն դիտեք տեսանյութում. 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА