o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արման Ղուկասյան. Հայաստանը բարգավաճմա՞ն, թե՞ նոր մարտահրավերների ճանապարհին է

09.07.2019 11:43 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արման Ղուկասյան. Հայաստանը բարգավաճմա՞ն, թե՞ նոր մարտահրավերների ճանապարհին է

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ  Արման Ղուկասյանն անդրադարձել է Հայաստանում իշխանափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխություններին, ընդգծել, որ հետագա քայլերից է կախված, թե որ ուղղությամբ կգնա Հայաստանը։ 

«Անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը». Արման Աբովյան

Նա գրել է.
«Անցյալ տարի Հայաստանում փոխվեց իշխանությունը, սակայն մեր երկիրը դեռևս ճամփաբաժանի վրա է: Եվ այժմ, իրադարձությունների հետագա զարգացման մի քանի սցենարներ կան. մենք կաճենք կայուն, բարգավաճ պետության մակարդակին, կամ անկում կկատարենք դեպի անցյալ, դեպի հին խնդիրները, կամ առհասարակ կթաղվենք անվերջանալի ներքին կոնֆլիկտներում:
Անցյալ տարվա իրադարձություններից հետո Հայաստանն ապրում է նոր իրականության մեջ: Շարքային քաղաքացիների մեջ կրկին հետաքրքրություն առաջացավ խոշոր քաղաքականության հանդեպ: Հայերը կրկին գիտակցեցին, որ իրենք ազգ են, որը ինքն է կերտում իր ապագան: Մենք գիտենք, որ այս հեղափոխության մեջ կային ոչ միանշանակ շատ կետեր: Սակայն կարևորը, ինքնին, մեր ժողովրդի մղումն է: Նրա ձգտումը, կամքը, ավելի լավ ապրելու ցանկությունը: Նրա ուժերը, որոնք արթնացել են երկարատև լեթարգիկ քնից:
Փոփոխության դարաշրջանն իր հետ բերում է հույսեր: Միևնույն ժամանակ, փոփոխության դարաշրջանը նաև մեծ վտանգի շրջան է: Այդպես բազմիցս եղել է հայոց պատմության մեջ: Եվ ոչ միայն հայող պատմության մեջ:
Այսօր Հայաստանը կարող է բախվել մի շարք լուրջ մարտահրավերների:
Առաջին մարտահրավերը ներքին քաղաքական ապակայունացումն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանում նորից հստակ նշմարվող իշխանության պայքարը հանգեցնի քաղաքական ճգնաժամի: Մեզ պետք է ոչ թե էլիտար խմբերի բախում, այլ ուժեղ, բարգավաճ Հայաստան: Երկիրը կայուն զարգացման կարիք ունի, այլ ոչ թե՝ նոր ցնցումների: Այս առումով հարկ է հիշել խորհրդային երգից այն արտահայտությունը, որ «հեղափոխությունը սկիզբ ունի, բայց վերջ չունի»:

Մեր ժողովուրդը սպասում է խաղաղություն և բարգավաճում: «Հանուն սոցիալական արդարության» երիտասարդական կուսակցությունը կանի առավելագույնը` այդ ակնկալիքներն արդարացնելու համար:

Մեր կուսակցությունը ո՛չ «սրանց», ո՛չ էլ «նրանց» կողմից է, այլ քաղաքականության մեջ կդրսևորվի որպես «երրորդ ուժ»: Բայց մենք կկառուցենք մեր ռազմավարությունը ոչ թե հակառակորդների անտեղի քննադատության, ոչ թե թշնամանքի սերմանման վրա, այլ կառուցողական հիմքի վրա՝ մեր երկրի առաջադեմ զարգացմանը ուղղված ծրագրի հենքի վրա:
Երկրորդ մարտահրավերը վերաբերում է մեր ազգային էությանը. իշխող էլիտաների պոպուլիստական քաղաքականությունն է, որի շրջանակներում կարևոր են ոչ այնքան իրական գործերը, որքան գեղեցիկ կարգախոսները:

Պոպուլիզմի ալիքի վրա կարելի է տապալել իշխանությունը, ոգեշնչել միլիոնավոր մարդկանց և հույս նվիրել նրանց: Բայց պոպուլիզմի հիմքի վրա հնարավոր չէ կառուցել ուժեղ, դինամիկ զարգացող երկիր: Ֆեյսբուքյան վառ գրառումները և ամբիոնից հնչող բոցաշունչ ելույթներն ակնհայտորեն բավարար չեն:

Հեղափոխությունից հետո կարող է հիասթափություն առաջանալ: Իսկ հիասթափությունը սպառնում է վերածվել սոցիալական դեպրեսիայի, երկարատև ապատիայի: Մենք սա տեսանք Սահակաշվիլիի ժամանակների Վրաստանի օրինակով: Մենք դա տեսնում ենք այսօրվա Ուկրաինայի օրինակով: Բավական չէ փոխել հին իշխանությունը. պետք է նոր պետություն կառուցել:

Նոր կառավարությունը դեռևս կառուցողական ծրագիր չի առաջարկել: Ի՞նչ է արվելու ներդրումներ ներգրավելու և բիզնեսի զարգացման համար: Ինչպե՞ս կհաղթահարվի կոռուպցիան և սուր սոցիալական անհավասարությունը: Ի՞նչ բարեփոխումներ պետք է իրականացվեն բժշկության, գիտության և կրթության ոլորտում: Ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորի Հայաստանը միջազգային ասպարեզում: Ինչպե՞ս կարելի է ամրապնդել մեր բանակը: Ինչպե՞ս է բարեփոխումներին ներգրավվելու սփյուռքը:

Ժողովուրդը հստակ պատասխաններ է ակնկալում այդ հարցերին: Բայց դեռ լսում է միայն անորոշ կարգախոսներ և բոլոր չարագործներին պատժելու խոստումներ:
Եվ վերջապես, մեր երրորդ մարտահրավերն է՝ հին ռեժիմի հիվանդությունների պահպանումը: Մենք չենք կարող թույլ տալ, որ կառավարությունում փոխվեն միայն դեմքերը, իսկ համակարգային խնդիրները (կոռուպցիան, կլանային համակարգերը, սոցիալական շերտավորումը) մնան չլուծված:

Հայաստանում ռեժիմի փոփոխությունը, համեմատած այլ երկրների հետ, մեղմ և մարդկային էր: Եվ դա հույս է ներշնչում, որ արդյունքները նույնպես ուրիշ կլինեն: Բայց ոչ ոք չի կարող դա երաշխավորել, բացի մեզանից:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հիմնական սկզբունքներն են հայրենասիրությունը, հայ ժողովրդի ավանդույթներին հավատարիմ մնալը, համատարած աղքատության հաղթահարումը և բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովումը: Մենք հետևելու ենք հենց այդ սկզբունքներին:

​​​​​​​«Կովկասցի վարչապետն ու արիացի ուսանողները...» (Տեսանյութ)

Հատկապես կցանկանայի նշել մի քանի ուղղություններ, որոնք մենք համարում ենք առանցքային: Նախ, դա կադրային քաղաքականությունն է: Պետական քաղաքականության գերակա ոլորտները պետք ղեկավարեն ոչ թե քաղաքական նկատառումներով նշանակված անձինք, բայց մասնագետներ, որոնք որոշակի հեղինակություն ունեն իրենց ոլորտներում և կառավարությունում, բիզնեսում կամ գիտությունում աշխատանքի փորձ:

Երկրորդ, անհրաժեշտ է կայուն պայմաններ ստեղծել մեր բիզնեսի համար, և առաջին հերթին` միկրոձեռնարկությունների համար, որտեղ աշխատում է աշխատունակ տարիքի բնակչության մեծ մասը: Տեսչական մարմինների վարչական ճնշմանը, քաղաքականությամբ պայմանավորված խուզարկումներին պետք է փոխարինեն թափանցիկ կարգավորումը, օրենքի ուժով բնականոն գործող պետությունը և լայնածավալ հարկային համաներումը:

Եվ երրորդ, մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք մեր մարզերի զարգացմանը: Երբ մեր կուսակցության ակտիվը շրջում է երկրի փոքր քաղաքներով և գյուղական համայնքներով և սոցիալական նախաձեռնություններ է իրականացնում այնտեղի երեխաների և բազմազավակ մայրերի համար, մենք սարսափում ենք այնտեղի հասարակ մարդկանց համար կյանքի հեռանկարների բացակայությունից: Շտապ անհրաժեշտ է մտածել տարածաշրջանային զարգացման ծրագրի շուրջ և սահմանել յուրաքանչյուր մարզում սոցիալ-տնտեսական զարգացման գերակա կետերը:

Վստահությամբ կարելի է փաստել, որ կոնկրետ և թափանցիկ զարգացման ծրագրերի համար կգտնվի ֆինանսավորում, այդ թվում, մեր մեծաթիվ սփյուռքի շրջանում, որը, ցավոք, դեռ ևս մեկ անգամ պետք է հավատա Հայաստան պետությանը:

Արտաքին քաղաքականության բնագավառում «Հանուն սոցիալական արդարության » կուսակցությունը հանդիսանում է ինքնիշխան, սեփական ուժերին ապավինող Հայաստանի ջատագովը: Դա կարևոր է բոլոր հայերի համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
Մեր երկիրը ներկայիս աշխարհաքաղաքական բախումների համատեքստում չպետք է միջամտի ուրիշների հակամարտություններին և դառնա առճակատման մարտադաշտ: Միևնույն ժամանակ, բազմավեկտոր մոտեցումը, որի մասին այժմ շատերն են խոսում, «և՛,և՛»-ի (և՛ Ռուսաստան, և՛ Արևմուտք) կասկածահարույց սկզբունքը մենք դիտարկում ենք որպես վտանգավոր մոլորություն:

Մեր տեսանկյունից, Հայաստանը ներկայումս իրական ռազմավարական համագործակցություն ունի միայն Ռուսաստանի հետ, որն օգնում է ապահովել մեր ռազմական անվտանգությունը, մեր հիմնական տնտեսական գործընկերն է, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմական ճակատագիր:

Մենք կարող ենք նաև բազմակողմանի համագործակցություն զարգացնել Արևմտյան երկրների, Չինաստանի և այլ երկրների հետ, բայց մենք չպետք է որևէ պատրանքներ ունենանք նրանց վերաբերյալ:
Այսպիսով, ջանալով նվազագույնի հասցնել մեր հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ՝ արևմտյան երկրները հորդորում են մեզ խաղաղություն հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ անտեսելով այն փաստը, որ Անկարան և Բաքուն սկբունքայնորեն դեմ են բանակցելուն:

Բազմաթիվ բարեփոխումների և ենթակառուցվածքային նախագծերի համար շռայլորեն բաժանված դրամաշնորհները և վարկերը ոչ այնքան մեծահոգության դրսևորումներ են, որքան խոշոր դրամական տրանշերի միջոցով Հայաստանի էլիտայի ներկայացուցիչների հավատարմությունը ապահովելու ցանկություն: Բացի դրանից, պետք է հասկանալ, որ արդյունավետ ինստիտուտներն ու ժողովրդավարությունը, որոնք ենթադրաբար պետք է առաջանան այդ դրամաշնորհների և վարկերի շնորհիվ, չեն կարող ներկրվել դրսից. նրանք պետք է աճեն ազգային հողի վրա: Եվ վարկերը՝ լինեն դրանք արևմտյան, թե չինական, պարզապես մեծացնում են արդեն իսկ հսկայական պարտքային փոսը, որում գտնվում է մեր երկիրը:
Եվ ոչ պակաս կարևոր է այն բանի գիտակցումը, որ Միացյալ Նահանգների կամ Եվրամիության աջակցությունը հաճախ ուղեկցվում է նաև նրանց արժեհամակարգի պարտադրանքը, որը ներառում է հայկական մշակույթին խորթ այնպիսի երևույթներ, ինչպիսիք են անչափահասների արդարադատությունը կամ նույնասեռական ամուսնությունը:
Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Այնուամենայնիվ, եթե մենք պահպանենք մեր միասնությունը, ողջամտությունը, հավատքը մեր ավանդույթներին, մենք լիովին ի վիճակի ենք լուծել դրանք՝ հօգուտ ներկա և ապագա սերունդների»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА