o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴԵՌԵՎՍ ԿԱՍԿԱԾՅԱԼ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁ ՉԿԱ». ՌԵՖՈՐՄԻՍՏԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

05.07.2019 19:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԴԵՌԵՎՍ ԿԱՍԿԱԾՅԱԼ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁ ՉԿԱ». ՌԵՖՈՐՄԻՍՏԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Օրը ցերեկով` հունիսի 25-ին, Երեւանի կենտրոնում` Ամիրյան փողոցի վրա, դանակահարել էին Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին, իսկ ոստիկանությունը դանակահարողին ստորագրությամբ` ազատ էր արձակել: Թե ինչ փուլում է գործը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ հունիսի 29-ին` քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ այն ուղարկվել է քննչական նախաքննության: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հաջողվեց պարզել, որ գործն արդեն իրենց մոտ է, սակայն` «դեռեւս կասկածյալ ներգրավված անձ չկա»:

Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես. Արմեն Աշոտյան

Ա. Ամիրջանյանի փաստաբան ԳԱՅԱՆԵ ՂՈՒԼՅԱՆԻՑ էլ տեղեկացանք, որ հունիսի 26-ին Արմեն Ամիրջանյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Հունիսի 28-ին ստացված փորձագետի եզրակացության մեջ նշված է, որ Ա. Ամիրջանյանին դիտավորությամբ պատճառվել է մարմնական վնասվածք` ձախ նախաբազկի ս/3-ի միջային մակերեսի կտրած-պատռած վերքեր, որոնք Ամիրջանյանի առողջությանը պատճառել են թեթեւ վնաս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

100 փուստ կառավարության մասին։ Փաշինյանի չստացված ասուլիսի հետքերով. Արմեն Աշոտյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА