o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ը վերջապես համաձայնեցրել է եվրոպական առանցքային պաշտոնները

03.07.2019 12:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՄ-ը վերջապես համաձայնեցրել է եվրոպական առանցքային պաշտոնները

ԵՄ երկրները Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին պաշտոնապես առաջադրել են Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Այս մասին Twitter-ում գրել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

ԵԽ անդամ 9 պետության 333 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (nostambul.am)

DW-ի հաղորդմամբ, Ուրսուլա ֆոն դեր Լյայենի օգտին քվեարկել է 27 մասնակից, բացի Մերկելից: Գերմանիայի կանցլերը ձեռնպահ է մնացել, քանի որ այդ թեկնածությունն աջակցություն չի ստացել սոցիալ-դեմոկրատների, Մերկելի կուսակցության կոալիցիոն գործընկերոջ կողմից:

Երկար քննարկումների արդյունքում ԵՄ-ն փոխզիջումային որոշում է կայացրել՝ ԵՄ առանցքային պաշտոններում առաջադրել քաղաքական գործչի, որը չի մասնակցում պաշտոնական մրցավազքին: Այդ քաղաքական գործիչն է եղել ֆոն դեր Լյայենը:

Նա կփոխարինի Ժան Կլոդ Յունկերին, որը ղեկավարում էր Եվրահանձնաժողովը 2014 թվականի նոյեմբերի 1-ից:

Բացի այդ, եռօրյա բանակցություններից հետո ԵՄ կառավարությունների եւ պետությունների ղեկավարները հստակեցրել են եվրոպական այլ առանցքային պաշտոնների համար թեկնածուներին:

Այսպիսով, Բելգիայի վարչապետի պաշտոնակատար Շառլ Միշելը Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Դոնալդ Տուսկին:

Իսպանացի քաղաքական գործիչ Ժոզեպ Բորելը, ինչպես ակնկալվում է, կդառնա ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար՝ փոխարինելով Ֆեդերիկա Մոգերինիին:

Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդն առաջադրվել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում: 2011 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում էր իտալացի Մարիո Դրագին:

Պաշտոնապես կադրային փոփոխությունները պետք է հավանություն ստանան Եվրախորհրդարանի կողմից: Եթե պատգամավորները չեղարկեն դրանք, ապա թեկնածուների որոնման գործընթացը կվերսկսվի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА