o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում թափառող շները հարձակվել են մարդկանց վրա. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

28.06.2019 17:53 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանում թափառող շները հարձակվել են մարդկանց վրա. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 26-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 84 շենքի մոտակայքում թափառող շները հարձակվում են մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Երևանում անցկացվել են Ալեքսանդր Գրիբոյեդովի հիշատակին նվիրված միջոցառումներ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեպքի վայրում է գտնվում երկու խառնածին շուն, որոնք, ըստ բնակիչների, հարձակվել են անցորդների վրա. տուժածները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են ԲԿ:

Փրկարար ծառայության կինոլոգիական խումբն օգտագործելով փչովի սարք (սարքն իրենից ներկայացնում է խողովակ, որի միջոցով բերանով փչվում է ներարկիչը. դեղի ազդեցությունը տևում է մեկ ժամ, որից հետո կենդանին վերադառնում է իր սովորական վիճակին) փորձել է քնեցնել շներին անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով:

Փրկարարներին չի հաջողվել վնասազերծել շներին. վերջիններս փախել են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА