o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքացիների աշխատավարձը կբարձրանա 13000 դրամով

27.06.2019 20:57 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիների աշխատավարձը կբարձրանա 13000 դրամով

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13 հազար դրամով և կկազմի 68.000 դրամ:

Գործադիրն այսօր նախագիծը հավանության է արժանացրել: Հաջորդ փուլում այն քննարկվելու է Ազգային Ժողովում:

Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ էին հանդես եկել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը:

Նվազագույն աշխատավարձը կարող է դառնալ 68.000 դրամ. քննարկում ԱԺ-ում

«Ստանալով 55000 դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատում է միայն մեկը, առաջ է գալիս գոյատևելու խնդիրը»,- հայտնել են պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ:

Վերջիններս ընդգծել էին նաև, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ սպառողական գների ինդեքսի աճին:

«Իմ քայլական» պատգամավորներ Թունյանն ու Կարապետյանը առաջարկում էին նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնել միչև 63. 000 դրամ:

Հիշեցնենք, որ ներկայումս նվազագույն աշախատավարձը կազմում է 55.000 դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ երեք ամիս առաջ էր պատվիրակել մի քանի ուսումնասիրություններ անել՝ նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը գնահատելու վերաբերյալ:

Այս մասին Կառավարության նիստին այսօր հայտարարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

Փոխնախարարի խոսքով ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է 68.000-ի շեմը:

Առաջարկեց 63.000-ի փոխարեն նվազագույն աշխատավարձը սահմանել 68.000 դրամ: Նվազագույն աշխատավարձի չափը պարզ կդառնա խորհրդարանական քննարկումից հետո:

shabat.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА