o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ԱՅԴՔԱՆ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՄԵԿՈՒՍԱՑՐԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

26.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ ԱՅԴՔԱՆ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՄԵԿՈՒՍԱՑՐԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Ազգը Ռոբերտ Քոչարյան է ցիտում... Ֆեյսբուքի հայկական տիրույթը լեփ-լեցուն է ՀՀ երկրորդ նախագահի` «5-րդ ալիքին» տված հարցազրույցից վերցված ցիտատներով: Դրանք վերաբերում են գործնականում բոլոր բնագավառներին: Իհարկե, ամենից շատ ցիտում են այն, որ «դուխը» մարդու ճակատին է գրված, այլ ոչ թե գլխարկին, եւ եթե մեկը գլխարկին գրած լինի, որ ինքը խելոք է, կմնա եզրակացնել, որ այդ մարդն ապուշ է:

«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

Իհարկե, մեր քաղաքացիների` լինեն նրանք պարզապես քաղաքացի, թե ազատ ու հպարտ, առաջին հերթին գրավել են պատրաստի բանաձեւեր հիշեցնող քոչարյանական ֆրազները: Ոմանք հիանում են դրանով, ոմանք դատափետում եւ փորձում հեգնել ամենաէժանագին ձեւերով (ինչպես օրինակ, թավշյա դդում մականունով նախարարը, ում մտածողությունը «վետերոկից» այն կողմ չի անցնում): Ավելի քչերը կենտրոնացել են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի քաղաքական ուղերձների վրա: Իսկ այդ ուղերձների մեջ կան եւ ամենահրատապը ու արդիականները: Այսպես, ՀՀ երկրորդ նախագահը, որպես «դեսերտ» թողեց այն բանաձեւումը, որը բնութագրում է ներկայիս քաղաքական վիճակը: Այդ բանաձեւումը հետեւյալն է` կոնսենսուս մինուս մեկ: Եվ այդ «մինուսի» տակ ընկնողը ինքնին հասկանալի է, որ Նիկոլն է իր թավշյա խունտայով եւ տիկնիկավարներով: Մնացած բոլորը, այդ թվում եւ երկրի բոլոր տեսակի էլիտաները, ունեն կոնսենսուս, որ այդ մեկից պետք է հնարավորինս արագ եւ հնավորինս անցնցում ձերբազատվելՈւ այդ կոնսենսունսի կորիզն անշուշտ, նախեւառաջ, կազմում են արցախյան պատերազմի բովով անցած ղեկավար կադրերը` անկախ իրենց աշխարհագրական տեղաբաշխվածությունից: Դա այն տեսակն է, որը մենք կոչում ենք ռազմիշխանություն: Այդտեղ, անշուշտ, ընդգրկված են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մարտերում կոփված գեներալիտետը եւ սպայական կորպուսը: Իզուր տեղը չէր, որ Ռոբերտ  Քոչարյանն իր հարցազրույցի զգալի մասը նվիրեց հենց տեսակների միջեւ առկա հակասություններին: Առաջինը` դա ռազմիկ տեսակն է, որն ունի կամք, խիզախություն, վճռականություն` երկիրը, զենքը ձեռքին պահելու, իսկ երկրորդը` բարդույթավորված դասալիքները: Դա էլ, բնականաբար, թավշիստների ամբողջ բոլուկն է, որն ատում է ռազմիկ տեսակին, վախենում է նրանից եւ ձգտում ամեն կերպ չեզոքացնել, թուլացնել, ոչնչացնել: Ռոբերտ Քոչարյանն ուղղակիորեն մատնանշեց, որ ներկայիս վարչախումբը հենց նպատակադրված թիրախավորել է այդ տեսակին, եւ քանի որ այդ տեսակի խտությունը Արցախում շատ է, այդ պատճառով թիրախավորել է հենց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ձգտում է իրականացնել պաշտոնանակություններ, հեղափոխություն, ինչպես նաեւ փնտրում է դավադրություն` պատերազմ հրահրելու, հող հանձնելու եւ կառավարության վրա դա բարդելու տեսքով: Հենց այդ դավադրափնտրտուքների մասին խոսելով` Ռոբերտ Քոչարյանը չթաքցրեց, որ դրանց ճիշտ բնութագրելու համար բարեկիրթ բառապաշարը չի հերիքում, մինչդեռ ամբողջ հարցազրույցն ընթանում էր շատ հանգիստ, հանդարտ տոնայնությամբ: ՀՀ երկրորդ նախագահը նաեւ մատնանշեց, որ Արցախն ավելին է, քան տարածքի քառակուսի կիլոմետրերը եւ  բնակչության քանակը, որ դա հենց այն միավորն է, որը Հայաստանին դարձնում է գործոն, եւ առանց որի «մեր տեղն անգամ կմոռանան»:

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

Ու շեշտեց, որ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի թուլացման ձգտումը պարզապես քայքայում է անվտանգությունը, ինչպես նաեւ գերտերությունների մոտ ստեղծում է գայթակղություն` Երեւանի վրա ճնշում գործադրելով փորձել Երեւանի միջոցով ինչ-որ անընդունելի բաներ պարտադրել Արցախում: Նա նաեւ հորդորով դիմեց Արցախի ռազմիկ վերնախավին` «պահպանեք ձեր տեսակը, թույլ չտաք այն նվաստացնել, թուլացնել, քայքայել»: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը Արցախն իրավացիորեն դիտում է որպես ռազմիկ տեսակի, հետեւաբար նաեւ` ռազմիշխան կադրերի շտեմարան, որը պետք է պահպանել ամուր եւ մարտունակ վիճակում: Հարկ է նշել, որ Երրորդ հանրապետությունը զարգացել եւ առաջընթաց է գրանցել հենց ռազմիշխան առաջնորդների` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, իսկ «Սերգո ջան, վատ ես ապրելու» սկզբունքը դավանող Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի օրոք բացի քայքայումից ու անկումից ոչինչ չի տեսել: Պարզ է, որ ռազմիկ կորիզի շուրջ կոնսենսունսի մնացած բաղադրիչները ընդգրկում են բավականին լայն սպեկտր` լիբերալով սկսած ազգայնականով վերջացրած, սակայն բոլորին միավորում է հայկական ազգային արժեքներին հավատարիմ մնալու ձգտումը: Իսկ  «մինուս մեկի» մեջ հավաքված է ապազգային կամ նույնիսկ բացահայտ ազգատյաց մուտանտների, անլիարժեքների, խրոնիկ անհաջողակների ամբողջ սպեկտրը: Ու այդ «մինուս մեկի» ներկայացուցիչները բնազդաբար զգում են, որ իշխանություն կորցնելու պարագայում լավագույն դեպքում հարկադրված են լինելու ծվարել ծակուծուկերով:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

 

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԻՆՉՈՒ ՇՏԱՊ ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔ

Կարծում ենք, ոչ ոքի համար գաղտնիք չէ, եւ դա չի թաքցնում եւ ինքը` Ռոբերտ Քոչարյանը, որ իր վերադարձը քաղաքականություն ակտուալացավ Նիկոլի վարչախմբի կողմից քաղաքական հալածանքների պատճառով: Երկու անընդմեջ կալանավորումները, անկախ նրանց պատվիրատուի կամքից, հանգեցրին Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի շեշտակի աճի: Եվ կասկածից վեր է, որ այս երրորդ կալանավորումն էլ կլինի ՀՀ երկրորդ նախագահի վարկանիշը առաջ մղող հզոր իմպուլս: Եվ հարց է ծագում, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ դրանով միայն բարձրացնում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական քաշը ու ավելի ու ավելի մոտեցնում այն օրը, երբ վերը հիշատակված կոնսենսունսը Նիկոլի շուրջ հավաքված «մինուս մեկին» կուղարկի գրողի ծոցը, կամ հայտնի ռուսական հասցեով, դա արդեն` ըստ ընթերցողի ճաշակի ու նախասիրության: Իհարկե, ցանկացած ռացիոնալ մարդ կձգտեր խուսափել այդպիսի իրավիճակից, սակայն կա այն հանգամանքը, որ թերարժեքությամբ տառապողները (իսկ Նիկոլը հենց այդպիսին է) բավականին փոթորկուն հույզեր ունեն, եւ հաճախ հույզերը խլացնում են ռացիոնալիզմի ձայնը: Օրինակ, նրանք չեն կարողանում հաղթահարել սեփական ահուսարսափը: Կա նաեւ այն հանգամանքը, որ Նիկոլը միաժամանակ մի քանի աշխարհաքաղաքական կենտրոնների խամաճիկն է, ինչով եւ կարելի է բացատրել նրա անհասկանալի ու անկանխատեսելի գործելակերպը: Իհարկե, նույն Ռոբերտ Քոչարյանի հարցում կարող են եւ արտաքին ազդակներ լինեն, սակայն մի կողմ դնենք խուճուճ կոնսպիրոլոգիական սխեմաները եւ կենտրոնանանք ամենահավանական տարբերակի վրա: Այն է` թավշիստների վարչախումբը արտաքին հրահանգով պատրաստվում է իրականացնել հակազգային, ցանկացած նորմալ հայի համար անընդունելի լայնածավալ գործողություններ, որով կլինեն ինչպես Արցախի եւ ազգային այլ հիմնախնդիրների հարցում, այնպես էլ ուղղված կլինեն հայի ավանդական նկարագրի եւ բարոյականության ոչնչացմանը: Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանի` ազատության մեջ գտնվելը հղի է նրանով, որ «կոնսենսուս մինուս մեկ» ձեւաչափը կյանքի կկոչվի սրընթաց եւ հաջողակ ըմբոստության տեսքով, որը կտապալի ինչպես բուն հակազգային ծրագիրը, այնպես էլ դրա պատվիրատուների մտահղացումները: Դա է բացատրում, թե ինչու կալանավորումն իրականացրեց այդպիսի խուճապային տեմպով` առանց իրավական ընթացակարգերի պահպանման: Մասնավորապես, դատավորը վճիռն արձակեց առանց պաշտպանական կողմին լսելու, իսկ կրկին կալանավորելու որոշումն ընդհանրապես աբսուրդ է, քանզի Վերաքննիչը կարող էր ընդամենը վերացնել նախորդ ատյանի դատարանի որոշումը, եւ կրկին կալանավորելու համար պետք էր նոր միջնորդություն, քանզի նախորդ կալանքի երկու ամիսը լրացել է: Մի քանի օր ավելի ուշ կալանավորելուց խուսափելը, թերեւս հուշում է, որ թավշյա խունտան եւ վերջինիս տերերը չունեն այդ մի քանի օրը: Եվ եթե դիտարկենք դեպի դիկտատուրա միտված քայլերը, ապա դա եւս մեկ անգամ հաստատում է այդ վարկածը: Այսպես, բիրտ ճնշումներով նախագահ Արմեն Սարգսյանին ստիպեցին, որպեսզի ՍԴ դատավոր առաջադրի տերպետրոսյանական դրածո Վահե Գրիգորյանին, Գրիգորյանն էլ իր հերթին ինքնահռչակվի ՍԴ նախագահ: Եվ այդ ինքնահռչակումը ու ՍԴ զավթումն արդեն փաստ կլիներ, եթե թավշիստներն ունենային փողոցային հանցագործությունների պիտանի բավարար քանակով բաշիբոզուկներ, որոնք գործեին իբր «ինքնաբուխ», առանց Նիկոլի կոչի: Բացառված չէ, որ ինչ-որ պահի Նիկոլը նաեւ այդ կոչով դիմի, բայց մինչ այդ հասարակական ակտիվիստները ու առավել եւս կուսակցությունները հանգիստ կարող են հետ մղել այդ գրոհները: Նիկոլն աչքի ընկավ եւ նրանով, որ ոստիկանության զորքերի տոնի կապակցությամբ խոսում էր «ներքին թշնամու» եւ «ձեռքը չդողալու» մասին, փաստացի ուղիղ տեքստով ակնարկելով, որ ըմբոստության դեպքում կրակելու են: Դա շատ է հիշեցնում Վանո Սիրադեղյանի` 1996-ի այն արտահայտությունը, որ պետք է «մի 800 հոգու սպանել, եթե նախագահի վրա են քշում»: Ու ընդհանրապես չափազանց շատ դետալներ հիշեցնում են ՀՀՇ-ական այլանդակ 1990-ականների դրսեւորումներըՀա, ի դեպ, այդ սխեմայի մեջ տեղավորվում է եւ առաջին ընթերցմամբ դատավորների վետինգը ԱԺ-ում ընդունելը: Այդտեղ ընդունվեց շատ հում օրենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասինորը եւ պետք է զբաղվի վետինգով, բայց անգամ հանձնաժողովների նախագահաների մակարդակով ՔՊCC-ի ներկայացուցիչները մոտավոր պատկերացում չունեն, թե առաջին ընթերցմամբ ընդունվածն իրենից ինչ է ներկայացնում: Շտապում են, ահավոր են շտապում: Բայց կարծում ենք, որ նրանց մոտ բան չի ստացվի անգամ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գնով: Ի վերջո, 21-րդ դարում ենք ապրում, երբ այդ նույն «կոնսենսուս մինուս մեկ»-ը կարող է հաջողությամբ գործել եւ ցանցային տարբերակով:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА