o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՈՐՈՇԵԼ Է ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐԵԼ»

25.06.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՈՐՈՇԵԼ Է ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐԵԼ»

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնն ամեն տարի առանց ինտրիգների չի ընթանում: Նախ սահուն կերպով կինոփառատոն ներխուժեցին թուրքական ֆիլմեր, ապա դրանք վերածվեցին համատեղ արտադրության` թուրքական պլատֆորմ անվան տակ: Կինոփառատոնի պատմության ընթացքում նույն տրամաբանությամբ գրեթե ամեն տարի փորձ կատարվեց ԼԳԲՏ-ական էլեմենտներ մտցնել «Ոսկե ծիրան»` ցուցադրելով նրանց մասին նկարահանված, կամ համասեռամոլություն ու սեռափոխություն քարոզող ֆիլմեր, բացառությամբ անցյալ տարվա, քանի որ դրան նախորդող տարվան բարձրացրած հանրային մեծ աղմուկը դեռ թարմ էր:

«Այսօր Սորոսն է որոշում, թե ինչ մշակույթ ենք մենք ունենալու». Դավիթ Սահակյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսկ այս տարի «Ոսկե ծիրանը» մի նոր բան է «մոգոնել»` կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաեւ ադրբեջանական արտադրության ֆիլմ: Այդ մասին օրերս կայացած մամլո ասուլիսում տեղեկացրին փառատոնի ներկայացուցիչները, ապա լրագրողների բացասական արձագանքին բախվելով` այդ քայլը փորձեցին արդարացնել. «Երբ արվում է տարածաշրջանային ծրագիր, առանց սահմանափակումների ներկայացվում է ամբողջ տարածաշրջանը, քանի որ մենք ունենք միջազգային ֆորմատ, ինչը նշանակում է, որ եթե այնտեղից ուղարկում են ֆիլմ, փառատոնը պարտավոր է այն ընդունել»,- համենայնդեպս այսպես ասաց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը` հայտնելով, սակայն, որ դեռեւս պարզ չէ ադրբեջանական ֆիլմի ռեժիսորն անձամբ կժամանի՞ Հայաստան, թե` ոչ: Տարածաշրջանային համայնապատկեր ծրագիրը ներառում է 13 ֆիլմ` 3-ական Հայաստանից, Թուրքիայից եւ Իրանից, 2 ֆիլմ Վրաստանից եւ մեկը` ԱդրբեջանիցԻ դեպ, փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ` ֆիլմը կոչվում է «Մոլոկաններ» իսկ ադրբեջանցի ռեժիսորը ՌԴ քաղաքացիություն ունիՓաստորեն նոր իշխանությունների կողմից խրախուսվող բացահայտ ադրբեջանասիրություն քարոզելուց հետո արդեն թեւակոխել են մի փուլ, որը դրսեւորվում է նրանց ֆիլմերը պրոպագանդելով: Այսինքն` ստացվում է, որ այդքան շուտ մոռացանք Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որը հետո իր արարքի համար հերոսացվեց տեղական իշխանությունների կողմից: Կամ` Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարող 100-ից ավելի զոհված ու խոշտանգված զինվորներին ու Թալիշում բնակվող տատիկ-պապիկինԿամ այսքանից հետո ինչպես ենք նայելու զոհված զինվորների մայրերի աչքերին, կամ այդ մայրերի աչքերն ինչպես են նայելու այդ ադրբեջանական ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են երեւանյան կինոթատրոններում... Օրինակները շատ են, իսկ վերքերն էլ` թաց ու արյունոտ: Այնպես որ, Ադրբեջանի հանդեպ խաղաղության ու հանդուժողականություն պրոպագանդելուց առաջ նախ պետք է վերհիշել դրանք, կամ էլ առավելագույնը, զոհված զինվորների մայրերի աչքերով ու տրամաբանությամբ մոտենալ այդ ամենինՇեշտենք, որ այս օրերին Վրաստանում տեղի ունեցած հակառուսական իրադարձությունների ֆոնին, թբիլիսյան կինոթատրոնները հունիսի 20-ից քաղաքում մեկնարկած բողոքի ակցիաների սկզբից ի վեր դադարեցրել են ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերի եւ մուլտֆիլմերի ցուցադրությունը, իսկ մենք` 30 տարի պատերազմի մեջ լինելով Ադրբեջանի հետ, անդադար փորձում ենք հնարավոր տարբերակների դեպքում ադրբեջանասիրություն քարոզել ու ֆիլմերի ցուցադրություններ իրականցնել մեր երկրում...

«Ոսկե ծիրանը» նոր երանգներ է ստանում

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА