o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԱՌԿԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ» ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴԱՐՁԵԼ

25.06.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՌԿԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ» ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴԱՐՁԵԼ

«Իրավունքը» շարունակում է բազմաթիվ ահազանգ-դժգոհություններ ստանալ Կոտայքի մարզի բնակիչներից: Այս անգամ մեզ դիմած բնակիչները արդարացիորեն դժգոհում են, որ մարզի մի քանի գյուղերում` Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Զովունի համայնքներում ավտոճանապարհներին կան բազմաթիվ արհեստական թմբիկներ՝ «պառկած ոստիկաններ», որոնք տեղադրված լինելով ոչ պաշտոնապես, ո՛չ գծանշված են ըստ պահանջվող չափորոշիչների, ո՛չ էլ համապատասխան ճանապարհային նշաններ են առկա տեղանքում: Կարճ ասած, ում քեֆին ինչպես տալիս է, այդպես էլ ավտոճանապարհները «կահավորում» էԻ դեպ, ըստ մեզ դիմած քաղաքացիների, նշված համայնքներում հիմնականում մարզպետի անցկացրած գյուղապետներն են, որոնց նշանակումից հետո համայնքներում որեւէ դրական փոփոխություններ չեն եղել: Ու փոխարենը, ոչ միայն ավտոճանապարհների, այլ շատ ու շատ ուրիշ հարցերի հետ կապված եւս իրավիճակն  այս տրամաբանության մեջ է՝ ով ինչ կուզի՝ կանի: Ի դեպ, մեջբերենք մեզ դիմած քաղաքացիներից մեկի խոսքը. «Ընդամենը մեկ անգամ երեկոյան այդ ուղիով անցնելիս, ավտոմեքենաս վերանորոգման խնդրի առաջ կանգնեց: Ու թե ով է վճարելու առանց պատկան մարմինների թույլտվության՝ ճանապարհներն այդ վիճակին հասցնելու արդյունքում մեքենաս ավիրելու համար, պատկերացում անգամ չունեմ»:

Սմարթֆոնի միջոցով ուղեղի կառավարումն իրականություն է դարձել

Իսկ հարգարժան մարզպետը, փոխանակ իր մարզի համայնքներում խնդիրները լուծի ու հատկապես հետեւի «հեղափոխականացված» բնակավայրերում բազում խոստումների իրականացմանը, ընկած է այս ու այն անհասկանալի գործերով, որոնք շատ դեպքերում ստանում են մյուս համայնքապետների դեմ ոստիկանական բողոքներ գրելու տեսք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА