o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՐԳ ԵՎ ԻՆՔՆԱԿՈՉ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

25.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՐԳ ԵՎ ԻՆՔՆԱԿՈՉ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

«Շան սիրտը» վեպում պրոֆեսոր Պրեոբրաժենսկին խորհուրդ էր տալիս հաց ուտելուց առաջ չկարդալ սովետական մամուլ: Ու թեեւ Սովետական Միությունը արդեն գրեթե երեք տասնամյակ չկա, սակայն մեծն Բուլգակովի հերոսի այդ խորհուրդը շարունակում է մնալ արդիական: Նիկոլական թերթերն ու կայքերը ոչ պակաս ստախոս եւ սադրիչ են, քան 1920-ականների սովետական մամուլը: Դրանք չարժե կարդալ, հատկապես հաց ուտելուց առաջ:

ՊՂԾԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՐՈՀԸ ԼԵԳԻՏԻՄ ՎԵՐՋԻՆ ԱՄՐՈՑԻ ՎՐԱ

 

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՐՈՀԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Այն բանից հետո, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կադր Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց անմիջապես հետո ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ, միանգամից սկսվեց նիկոլասորոսական ագիտպրոպի տեղեկատվական-հոգեբանական գրոհը Սահմանադրական դատարանի օրինակարգ կազմի եւ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Դե հասկանալի է, թե ինչու թավշյա խունտան ձգտում է զավթել Սահմանադրական դատարանը` դա այն մարմինն է, որով որոշվում է այս կամ այն իրավական ակտի կամ իրավաքաղաքական քայլի սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը: Եվ ինչո՞ւ կանխավ տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանը ձեռքերը շփում էր, թե Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու է ՍԴ այլ կազմ` այն պարզ պատճառով, որ սահմանադրականության այդ վերջին ամրոցը զավթելու պլանը մշակվել է հենց Լեւոն Ակոպիչի գրասենյակում: Սակայն անդրադառնանք բուն տեղեկատվական-քարոզչական   գրոհին: Այսպես, մատի փաթաթան սարքելով ՔՊCC-ի պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանի պնդումը, թե Սահմանադրական դատարանի անդամը եւ Սահմանադրական դատարանի դատավորը տարբեր բաներ են (տեսակետ, որի հետ բանավիճել չի ուզում ոչ մի իրեն հարգող իրավաբան, որպեսզի սեփական դիպլոմը գետնով չտա), ՔՊCC-ի եւ վոժդի ընտանիքի օրգան «Հայկական ժամանակը» դավադրություն բացահայտողի տեսքով նյութ հրապարակեց, իբր թե շտապ ձեւով ՍԴ կայքի վրա փոփոխություն է արվել, եւ ՍԴ անդամներն անվանափոխվել են ՍԴ դատավորների: Այդտեղ նույնիսկ սորոսական Դանիել Իոաննիսյանը չդիմացավ եւ իր կայքով ներկայացրեց ապացույցներ, որ այդ փոփոխությունն արվել է 2018-ի մայիսին, երբ դեռ ոչ ոք չէր կարող ենթադրել, թե ինչ են բլթացնելու Վահե Գրիգորյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը: Չմոռանանք նաեւ, որ բազում կասկածելի կայքերով սկսեցին շրջանառվել նյութեր, իբր Հրայր Թովմասյանն արդեն իսկ պաշտոնանկ է արված: Իսկ հետո, երբ ի պաշտպանության Սահմանադրական դատարանի, տեղի ունեցավ «Վետո» նախաձեռնության ակցիան, ՔՊCC-ի օրգանը սկսեց ստեր տարածել, իբր այդ ակցիայի համար մարդահավաք ապահովել է մի կողմից ՀՀԿ-ն` կանխավ մոբիլիզացիա անելով, մյուս կողմից` իբր թե Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բերել է Արդարադատության ակադեմիայի ուսանողներին` որպես այդ հաստատության նախկին ռեկտոր: Իհարկե պարոն Մելիքյանը կուշտ-կուշտ ծիծաղեց այդ պնդման վրա, քանզի այդ ակադեմիան գալիս են սովորելու ոչ թե ուսանողներ, այլ ավելի ավագ տարիքի մասնագետները, ովքեր պետք է դրանից հետո քննիչ, դատախազ կամ դատավոր աշխատեն: ՀՀԿ-ն էլ իր հերթին հերքեց կոնկրետ այդ ցույցի համար մարդկային ռեսուրս մոբիլիզացնելը:

ԻՆՉՈՒ ԱՅԴՔԱՆ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՄԵԿՈՒՍԱՑՐԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

 

ԲԱԶՈՒՄ «ԴԵՂԻՆ ՔԱՐՏԵՐ» ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐՆԵՐԻՆ

Ավելի վաղ արդեն զգուշացումներ հնչել էին, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունն ինքնին հանցակազմ է պարունակում: Դրան ավելացավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի ցույց տված «դեղին քարտը»: Վենետիկի հանձնաժողովը լիագումար նիստի ընթացքում անդրադարձել է Հայաստանում սահմանադրական վերջին փոփոխություններին ու Սահմանադրական դատարանի գործող անդամների վերաբերյալ  հրապարակային հայտարարություններին: «Հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում վերջին սահմանադրական փոփոխությունների, ներառյալ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հանրային հայտարարությունների մասին: Հանձնաժողովը խնդրել է նախագահին իրավիճակին հետեւել մոտիկից` անհրաժեշտության դեպքում հայտարարություն անելու համար: Հայաստանի դատական օրենսգրքի վերաբերյալ հրատապ կարծիք կպատրաստվի, որը պետք է ուղարկվի համապատասխան մարմիններին մինչ հոկտեմբեր կայանալիք լիագումար նիստը»,- ասված է նիստի արձանագրությունում: Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտություն առաջացել, որպեսզի  «Վետո» նախաձեռնությունը քաղաքացիական այլ ակտիվիստները ակցիա անցկացնեին: Դա առաջացել էր այն բանից հետո, որ  կիրակի օրով «Սասնա ծռերին» մոտ կանգնած շրջանակները փորձեցին մարդ հավաքագրել, որպեսզի երկուշաբթի առավոտյան գրոհով վերցնեն ՍԴ շենքը եւ սահմանադրական արդարադատության զավթումը կատարված փաստ դարձնեն: Սակայն «շտուրմի» վայր եկել էին մեկ տասնյակից ոչ ավել անձինք, եւ երեկոյին մոտ «Վետո» նախաձեռնությունը շտապ հավաք արեց ՍԴ-ի մոտ, որպեսզի զգուշացնի, որ եթե հաջորդ օրը «իշխանական խուլիգանախմբերից» գոնե մեկ հոգի երեւա ՍԴ-ի մոտ, ապա իրենք կսկսեն անընդհատ շուրջօրյա ակցիաներ` ի պաշտպանություն ՍԴ բնականոն գործունեության: Հենց այդ ակցիայի թարմ հետքերով ՔՊCC-ի օրգանը փնտրում էր ՀՀԿ-ական դավադիր հետքեր, ինչի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բազմաթիվ նախազգուշացումներ պարունակող հայտարարություն տարածեց. «Իշխանական ագիտպրոպն անճարության ճիգերի մեջ ավել բան երկնել չի կարողանում, քան Նիկոլի անձնական կայքի եւ դրան հավասարեցված, կեղծ-ընդդիմադիր ուժերի կայքերով Հանրապետականի մասին բարբաջանքներ տարածելն է: Սահմանադրական դատարանի վրա այս իշխանությունների կողմից նախաձեռնված գրոհի մասին Հայաստանի բոլոր կուսակցություներից Հանրապետականը առաջին է իր հստակ ու կտրուկ գնահատականները տվել: Մենք աջակցել ու աջակցելու ենք բոլոր այն ուժերին եւ անհատներին, որոնց ջանքերը ուղղված են մեր երկրում օրինականության եւ սահմանադրականության պահպանմանը: Բայց հանգիստ նստեք ձեր խմբագրություններում. Հանրապետականը դեռ մոբիլիզացիա չի հայտարարել: Սերժ Սարգսյանն էլ միտինգ կազմակերպելով չի զբաղվում: Եթե մենք մոբիլիզացիա հայտարարեինք, առնվազն մի քանի հազար մարդ այսօր կլիներ ՍԴ-ի շենքի մոտ: Զբաղվեք Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ, պարզաբանեք մեր ժողովրդին, այդ ի՞նչ զորքերի դուրսբերման եւ խաղաղապահների հարց է քննարկվումԲայց եթե դուք այդպես շարունակեք, ապա երկրում շաբաթը ուրբաթից շուտ կարող է գալ»:

ԵՐԲ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ՊԻՏԻ ԼՌԵՆ

Իսկ որ ՀՀԿ-ն կարող է թավշյա խունտային շատ լուրջ պրոբլեմների առջեւ կանգնեցնել` դա պարզ դարձավ հենց այն պահին, երբ Սերժ Սարգսյանն անցկացնում էր «Գահերի խաղի» շնորհանդեսը: Գրոսմայստերը շատ լավ գիտի, թե ում եւ ինչպիսի խորհրդանշական ուղերձներ հղել...

ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՃԻՎԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Իսկ թե ինչպես «շաբաթն ուրբաթից շուտ» կարող է գալ հատկապես դրածո Վահե Գրիգորյանի համար` բացատրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական եւ եվրոպական սահմանադրական եւ վարչական իրավունքի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի Ոստիկանության եւ անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը. «ՍԴ նախագահի լիազորությունների ապօրինի յուրացման փորձն արդեն չափազանց ծանր խախտում է, ուստի այս հարցի հանգուցալուծումը ես տեսնում եմ գործող Սահմանադրության 164-րդ հոդ. 9-րդ մասի շրջանակում: Մտածում եմ, որ Սահմանադրական դատարանի բոլոր ութ անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին` էական կարգապահական խախտում կատարելու հիմքով»:

ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԱՆԲԱՐՈ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ

Այսինքն` հենց Սահմանադրական դատարանի որոշմամբ կարող են դադարեցվել ինքնակոչ «նախագահի» լիազորությունները, եւ նա շամպայնի խցանի պես կարող է դուրս թռնել ՍԴ-ից: Ի դեպ, ՍԴ դատավորի պաշտոնանկության միակ մեխանիզմը հենց դա է: Եվ դա բացատրում է նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը. «Եթե մեկը ուշադիր կարդա ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ կետը, ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածը, ապա ակնհայտ կլինի, որ Վահե Գրիգորյանի ասածն ուղղակի անհեթեթություն է: Բացի այդ, Սահմանադրական դատարանի նախագահին չի կարող փոխել ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ էլ կառավարությունը»:

ՎԱՅ-ԴԻԿՏԱՏՈՐԸ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՈՒՏՈՒՄ

Բայց տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան Հրայր Թովմասյանի անձի պաշտպանությունն է, այլ ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անկախության պաշտպանությունը: Այլապես ՍԴ-ն կդառնա կրկեսային դակիչ քմահաճ վոժդի եւ վերջինիս դիկտատորական հակումների համար: Սակայն Վազգեն Մանուկյանը նաեւ շեշտում է հարցի բարոյական կողմը. «Բայց այս ամենի մեջ ինձ ուրիշ բան է մտահոգում. մենք դաստիարակություն ենք ստացել մեր ընտանիքներում, բակում, դպրոցում, հասարակության մեջ, անցել ենք տասնյակ տարիների կյանք, եւ ես առաջին անգամ եմ լսում, որ մարդն ինքն իրեն հռչակի նման կարգավիճակ: Ինչ-որ նոր տեսակի մարդիկ են աճել, որոնց ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում: Մտահոգիչ է, որ արդեն այդպիսի մարդիկ կան հասարակության մեջ»:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ ԵՎ ՄԵԽԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

Այդպիսի, կներեք արտահայտության համար, մարդիկ, իսկ ավելի ճիշտ` ճիվաղներ եւ մուտանտներ, ոչ միայն կան մեր հասարակությունում, այլեւ դրանք վխտում են թավշյա իշխանության մարմիններում: Առավել հենց դրանց հաշվին է տեղի ունենում կադրային համալրումը, եւ հետագայում այդ պղծությունից երկիրը մաքրելը բավականին բարդ խնդիր է լինելու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА