o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դուխով, ժողովուրդ ջան սաղ լավա լինելու» բառերով մեզ էլ չեն կերակրելու. բողոքի ակցիա

25.06.2019 13:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Դուխով, ժողովուրդ ջան սաղ լավա լինելու» բառերով մեզ էլ չեն կերակրելու. բողոքի ակցիա

Ծղուկ գյուղի գյուղացիները շարունակում են բողոքի ակցիան արդեն 5 ժամ եւ սկզբունքորեն ասում են մինչեւ մարզպետը չգա ճանապարհը չեն բացելու: Որոշ տեղեկությունների համաձայն մարզպետը փոշմանել է որոշել է ներկայանալ դեպքի վայր:

«Ժողովուրդ». Ով է կաշառքի գործով ձերբակալված Վճռաբեկ դատարանի պաշտոնյան. Մանրամասներ են հայտնի

Նկատենք, որ բողոքողները արդեն լավ տեղավորվել են ճանապարհին հաց ու ջուր են ուտում եւ նշում, եթե պետք լինի կմնան այնտեղ, պլոմբել են գյուղապետարանի դուռը: iravunk.com-ի թղթակցին էլ փոխանցում են հետեւյալը.

«Ժողովրդին սարքել են ծաղրուծանակի առարկա, ոչ մեկի ձայնը չեն ուզում լսեն, Նիկոլը գնացել ա իրա դաչայում նստել ա, տաք-տաք կաբինետից միայն հրամաննե րա տալիս ու սուտ խոստումներ»

Մեկ ուրիշն էլ նշեց.

««Արդեն վերջ, ժողովուրդ, «դուխով, ժողովուրդ ջան սաղ լավա լինելու» բառերով մեզ էլ չեն կերակրելու: Սյունեցին կուտ ուտողը չի»

Նշենք, որ ցույցին մասնակցում են մոտ 600 հոգի: 

Տեսանյութը շուտով.

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА