o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լյովա Գևորգյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան չեմպիոն

23.06.2019 21:41 ՍՊՈՐՏ
Լյովա Գևորգյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատենական առաջնության չեմպիոն:  

Հայ պատանի ըմբիշը պայքարը սկսել էր հունիսի 22-ին: Որակավորման փուլում Գևորգյանը 4-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10-0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Գկիվի Բլիացեին:

Հայ բռնցքամարտիկը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը

Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում համապատասխանաբար 11-0 և 10-0 հաշիվներով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Վասիլև Կարամֆիլկովին և Մակեդոնիան ներկայացնող Ռեդջեփ Հաջարիին:

Եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևն էր: Գոտեմարտն ավարտվեց մեր ըմբիշի՝ 6-3 հաշվով կամային հաղթանակով:

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА