o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ` ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՊՈՒՄ ԵՆՔ ՍԱՅԼԸ ՁԻՈՒՑ ԱՌԱՋ»

18.06.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ` ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՊՈՒՄ ԵՆՔ ՍԱՅԼԸ ՁԻՈՒՑ ԱՌԱՋ»

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին ներկա կինոարտադրողներն ու կինոոլորտի ներկայացուցիչները հիմնականում պնդում էին, որ կինոյի մասին օրենքն անհրաժեշտություն է: ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, որն ամիսներ առաջ դիմել էր հացադուլի, որպեսզի վերականգնի իր կին նկարահանելու իրավունքները, եւ պետությունն իրեն տրամադրի իր ֆիլմի համար հասանելիք գումարը, ԱԺ ամբիոնից հորդորեց, որ կինոյի մասին օրենք ընդունելուց առաջ նախ պետք է ոլորտում կառուցվածքային փոփոխություններ անել.

Կցուցադրվեն Փարաջանովի վերականգնված 3 ֆիլմերը

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` այս դահլիճում չկա մի կինոարտադրող, որ ավելի ծանր հարվածների տակ ընկած լինի պետական կառույցների կողմից, քան ես եմ եւ իմ ընկերությունը: Մենք անցել ենք սուտ մատնության, զրպարտության, խտրական վերաբերմունքի միջով եւ մեզ համար չափազանց կարեւոր է կինոյի օրենքի գոյությունը: Բայց ավելի կարեւոր է, որ այդ օրենքը լինի իրատեսական եւ աշխատի»:

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՆՄԽԻԹԱՐ Է»

Ըստ Գալստյանի` ոլորտի խնդիրը կինոյի պետական կառավարման մոդելն է, որն ունի բազմաթիվ թերություններ. «Օրենքից առաջ պետք է կատարվի կինոյի պետական կառավարման մոդելի փոփոխություն, այն իրականացնելուց հետո պետք է առնվազն մեկ տարի ժամանակ տանք, որպեսզի կինոյի պետական կառավարման փոփոխված մոդելը աշխատի, շտկի իր ներսում եղած թերությունները, որից հետո նոր ընդունենք կինոյի մասին օրենքը: Ինչո՞ւ ենք հիմա ուզում ընդունել կինոյի մասին օրենք, շատ լավ է, որ ուզում ենք մաս կազմել ստեղծագործ Եվրոպային, որ Եվրամիությունից ստացել ենք գրանտ եւ պետք է անպայման մշակենք եւ ընդունենք, բայց ի՞նչ ենք ուզում ընդունել, ուզում ենք ընդունենք օրենք, որ կառուցվածքային փոփոխություններից հետո այն պերմանենտ փոփոխությունների ենթարկվի՞, թե ուզում ենք ընդունել օրենք, որը գալու է  ամրագրելու այն իրավիճակը, որն աշխատում է: Կինոյի մասին օրենքը ընդունելով, մենք հերթական անգամ կապում ենք սայլը ձիուց առաջ, ընդունում ենք օրենք, որով դժվարացնում ենք կառուցվածքային փոփոխություններ անելը, որովհետեւ ասում ենք արդեն օրենքով ամրագրված է ամեն ինչ: Կարող է հիմա պարտադրվի այս օրենքը, որովհետեւ պետք է ստեղծագործ Եվրոպան, պետք է «աչոկներ» տալ գրանտների համար... Այո, մեզ պետք է կինոյի օրենք, բայց, ի վերջո, այն ընդունելուց հետո ավելի բարդ խնդիրներ ենք ունենալու արդեն ընդունված օրենքի մեջ պերմանենտ փոփոխություններ անելով»,- ասաց կինոռեժիսորն ու շեշտեց, որ կան երկրներ, որ չունեն կինոյի մասին օրենք, բայց ունեն շատ արդյունավետ կինո. «Կինոյի օրենքները հիմնականում ընդունվել են անցյալ դարում եւ վերջին տարիներին` կինոյի մասին օրենք ընդունել են միայն աֆրիկյան երկրներում: Այսինքն` շատ հանգիստ այս դաշտը կարող է  կանոնակարգվել առանց կինոյի օրենք ընդունելու»:

«Քահանայի մեղքը». համարձակ ֆիլմ՝ Զորիկ Հովսեփյանից (Տեսանյութ)

Տեսագրությունը կարող եք դիտել հետեւյալ հղումով`  https://clck.ru/Gccu4

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА