o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրականում այս իշխանություններն ունեն իզմեր, այն կոչվում է՝ նիկոլիզմ-պոպուլիզմ»

18.06.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իրականում այս իշխանություններն ունեն իզմեր, այն կոչվում է՝ նիկոլիզմ-պոպուլիզմ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ: Այս մասին տեղեկացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ապա մանրամասնել. «ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաեւ ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց` ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»: Հիշեցնենք, որ օրերս կայացած ՔՊ համաժողովին լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս անդրադարձել էր Քոչարյան-Կոպիրկին հանդիպմանը` նշելով, թե չի ողջունում այն: Այս մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ տեսակետը:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՔԱՎՈՐԸ ՄՆԱՑ ԶԱՐՄԱՑԱԾ

Մի բան կարող եմ ասել` այս երիտասարդները` բոլորը, գրեթե առանց բացառության, այդպես էլ պետական պաշտոնյա չդարձան, իրենք մնացին քայլողների մակարդակի: Ինչպե՞ս կարելի է պետության ղեկավարներից մեկը դաշնակից երկրի դեսպանի հանդիպումը պաշտոնաթող նախագահի հետ կա՛մ ողջունի, կա՛մ չողջունի: Սա նշանակում է, որ նույնիսկ չեն հասկանում, որ իրենք պետության ոչ բարով ղեկավար են: Իրենք կարող են ողջունել մեկի տուն գնալը, մեկի տուն չգնալը, իրենց կարող է դուրս գալ ինչ-որ մեկի ծնունդին մասնակցելը: Իսկ սա ընտանեկան միջոցառում չէ, այլ միջպետական հարաբերություններ են, եւ յուրաքանչյուր դեսպան ինքն է որոշում` ում հետ հանդիպի, ում հետ` ոչ: Եթե իրենք նյարդայնացել են դրանից, իրենց խնդիրն է: Ռուսաստանի դեսպանի հետ մենք էլ ենք շատ հաճախ հանդիպում, Սերժ Սարգսյանի հետ էլ դեսպանը բազմիցս հանդիպել էեւ այդ մասին հրապարակվել է: Նույնիսկ մի քանի անգամ այցելել է Մելիք-Ադամյան 2, ու էլի հրապարակային մենք այդ մասին տեղեկացրել ենք: Մենք ենք այցելում ՌԴ դեսպանատուն, այսինքն` ես պետք է նայե՞մ` Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները ինչ են ողջունում: Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները կարող է ողջունեն միայն իրենց ծափահարողներին, մեկ էլ Բոլթոնի ու Սվիտալսկու հայտարարությունները ու երեւի տրանսգենդերի ելույթները: Իսկ Արարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը ողջունո՞ւմ էր, դրա մասին թող խոսեն, Շուռնուխի դեպքը ողջունո՞ւմ էր, որ ոստիկանությունում գոմիկները ծեծեցին ոստիկանին ողջունո՞ւմ էիք, թե` ոչ: Բա այդ ժամանակ ձեր կարծիքը չէիք ասում: Արարատ Միրզոյանը պետության մեջ երկրորդ դեմքն է, Նիկոլ Փաշինյանն էլ առաջինն է, ոչ մեկից, ոչ մյուսից չլսեցինք: Հիմա ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է, ամբողջ քաղաքական համակարգով, իշխանությունով նյարդայնացել եք: Ձեր ողջունել-չողջունելը այլ կարեւոր հարցերի շուրջ ասեիք: Իսկ երբ Նիկոլն Ալեւին ասում էր` կիրթ եւ նորմալ, ողջունո՞ւմ էիք, երբ վեհարանն էին գրավում, ողջունո՞ւմ էիք, թե` ոչ:

65,12%-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄՈԶՎԱԾ ՄՆԱԼ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

Իշխող ՔՊ համաժողովը, տպավորություն էր, որ նվիրված է Հանրապետական կուսակցությանը: Նրանք ավելի շատ խոսեցին Ձեր իշխանությունից, քան իրենց կուսակցությունից: Ի՞նչ կասեք այս մասին:

Իշխանազավթումից նույնիսկ մեկ ամիս եւ մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական ուժը իրենք իրենց շուրթերով հայտարարում են, որ չունեն քաղաքական օրակարգ եւ անելիք: Մի տարի է անցել, որ իրենք իշխանություն են, փոխանակ խոսեն իրենց անելիքներից, խոսում են էլի անցյալից` այն էլ աղավաղելով անցյալը: Գրեթե բոլորը, առանց բացառության, հանդես եկան անհեթեթ հայտարարություններով: Առաջինն այս համագումարն ապացուցեց, որ չկա նման քաղաքական ուժ, կա մարդկանց ինչ-որ խումբ, որը չունի իզմեր, չունի գաղափարախոսություն, որի մասին խոսեց հենց Նիկոլ Փաշինյանը: Չնայած իրականում իրենք ունեն իզմեր, այն կոչվում է նիկոլիզմ-պոպուլիզմ: Երկրորդը` նիկոլականները հայտարարեցին, թե Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը, այլ ոչ թե ԱՄՆ-ն եւ Եվրոպան, ինչպես ասում են` իրենք գիտեն իրենց գեղից մարդ չկա, ասում են էլի, էլ չգիտեն, որ գլոբալացող աշխարհում ցանկացած հայտարարություն ամբողջ աշխարհը լսում եւ հետեւում է:

Ծառուկյանըՙ Վիտալի Բալասանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА