o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր երկրի իշխող ղեկավարը եւ իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն»

16.06.2019 16:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մեր երկրի իշխող ղեկավարը եւ իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն»

Անդրադառնալով այսօր տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին՝ ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՈՐԳԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ նշում է. «Այն քաղաքական ուժը, որը չունի գաղափարախոսություն, արժեհամակարգ, հստակ սկզբունքներ `ՀՀ-ում անելիք չունի: Վերջապես Նիկոլ Փաշինյանը ՔՊ համագումարում հայտարարեց այն, ինչ ընդդիմությունը տարուց ավել ասում է: Այո՛, Ձեր գործունեությունը դա եւս ապացուցում է, որ դուք անդեմ «ուժ» եք, չունեք ազգային օրակարգ, գաղափարախոսություն, նույնիսկ զարգացման ծրագիր: Դուք լուրջ մարտահրավեր եք մեր հայրենիքի, մեր ազգի արժեհամակարգի, հայրենասիրության, միասնության համար: Ցավում եմ,որ մեր երկրի իշխող ղեկավարը եւ իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն: Այո՛, դուք ամբոխ եք, եւ ոչ ավելին»:

Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես եկավ Կամերային նվագախմբի հետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА