o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սասուն Միքայելյան, բավական է հոկտեմբերի 27-ից խոսես, դու դրանից հետո մնացել ես ՀՀԿ-ում»

16.06.2019 14:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Սասուն Միքայելյան, բավական է հոկտեմբերի 27-ից խոսես, դու դրանից հետո մնացել ես ՀՀԿ-ում»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ այսօր  ՔՊ անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, ինչպես իր մյուս կուսակիցները, խոսեց ոչ թե իրենց կուսակցության անելիքների մասին, այլ նախկին իշխանությունների: Նա մասնավորապես նշեց. «Ձեզ, նախորդներիդ եւս մեկ անգամ հիշեցնում եւ զգուշացնում ենք, որ ձեր իշխանության օրոք է եղել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ըեւ այլ ոճրագործություններ, որի պատասխանատուն դուք եք»:

«Եթե դանակը ոսկորին հասնի, ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի». Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀԿ խորհրդրի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ընդգծում է. «Սասուն Միքայելյան, բավական է հոկտեմբերի 27-ից խոսես։ Դու դրանից հետո մնացել ես Հանրապետականում։ Ո՞վ է քննադատում նախկին իշխանություններին, մի մարդ, ով ամենաշատն է օգտվել նախկին իշխանությունների տարիններին։ Մի մարդ, ով 2007 թվականին՝ նախկին իշխանությունների ցուցակով դարձել է պատգամավոր, մի մարդ, ով ՀՀԿ համագումարում առաջադրել է Սերժ Սարգսյանին՝ որպես նախագահի թեկնածու, հետո ինքն իր առաջարկությունից հրաժարվել, դավաճանել ու լքել է ճամբարը։ Ո՞վ է խոսում նախկին իշխանություններից։ Նախկին իշխանությունը վարկաբեկվել է քեզ նման անհետեւողական ու անսկզբունքային մարդկանց պատճառով»։

​​​​​​​«Տավուշը փաստացի մարզպետ չունի». Վահան Բաբայան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА