ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական վճիռը դատարանը կհրապարակի հունիս 24-ին

13.06.2019 14:39 ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական վճիռը դատարանը կհրապարակի հունիս 24-ին

14։29

Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը դատարանն ավարտեց։ Գործը նախագահող դատավոր Լարիսա Սարգսյանը հայտարարեց, որ գործով վճիռը դատարանը կհրապարակի հունիս 24-ին։

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպել են խորհրդի անդամներին

14։00

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Նախագահող դատավորը Լարիսա Սարգսյանն է:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 17.09.2018 թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:

Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը.

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Նշենք, որ երեկվա դատական նիստի ժամանակ Հայկ Ալումյանը հայտարարել էր.

«Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ էս հայտարարությունը անելիս պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից, դրանից ելնելով՝ ես նման դեպքում կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս մոտ ժամկետում, որ այդ ձևակերպումները կարողանամ ներկայացնել»: 

Վարչապետ Փաշինյանի ներկայացուցիչն էլ ասել էր, որ հաճելի է Հայկ Ալումյանի հետ աշխատելը.

«Ես լիազորված եմ իմ վստահորդի անունից ասելու աներկբա, որ այդ արտահայտությունը, որ արել է իմ վստահորդը, վերաբերել է սահմանադրական նորմի մեկնաբանությանը և, այո, միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:

Դատական նիստը նշանակվել է այսօր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА