ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գրիգորյանի մոտ 30 ծանր հիվանդություն է ավելացել, անդամահատման վտանգ կա, ինչը տոտալ հաշվեհարդար է․ փաստաբան

13.06.2019 13:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Գրիգորյանի մոտ 30 ծանր հիվանդություն է ավելացել, անդամահատման վտանգ կա, ինչը տոտալ հաշվեհարդար է․ փաստաբան

Մանվել Գրիգորյանի նկատմամբ սիստեմատիկ կերպով  պետական լիազոր մարդկանց կողմից կատարվում են անօրինականություններ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նա շեշտեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նոր խոշտանգումներ են իրականացվում, եթե հիմա բարձրագույն  իշխանությունը գնահատական չտա, ապա հետևությունն այն է, որ տոտալ հաշվեհարդար են տեսնում Մանվել Գրիգորյանի նկատմամբ։

Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ոտնձգություն է դատական իշխանության անկախության նկատմամբ. «Ազգային օրակարգ»

«Երեկ եղել է կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» մասնավոր կենտրոնի բժիշկները, այնպես էլ ԱՆ-ի կողմից լիազորված համապատասխան մասնագետներ։ Արդյունքում տրվել է եզրակացություն, որ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ին չափ էին, ասեմ, որ այս հիվանդությունները ձեռք են բերվել կալանքը կրելու ընթացքում, գումարվել է ևս 3 հիվանդություն։ Նոր հայտնաբերված հիվանդությունները ծանր են, բայց այդ հիվանդություններից մեկի տեսակն այն է, որ կարող է լինել անդամահատություն»,-  ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ ՔԿՀ-ի համապատասխան վարչությունը համապատասխան գրություն է ուղարկել, որ դատապարտյալների հիվանդանոցում  կան համապատասխան անհրաժեշտ միջոցները Մանվել Գրիգորյանի բուժման համար։ 

«Անձը գտնվում է 24 ժամ արհեստական շնչառության տակ։ Այսքանից հետո, եթե պետական լիազոր մարմինները գնահատական չտան, պատասխանատվության չենթարկեն տվյալ պաշտոնատար անձի ստահոդ հայտարարություններին, ապա  եզրակացնում եմ, որ ուղղակի հրահանգ կա այդ մարդու նկատմամբ իրականացնել հաշվեհարդար, հակառակ պարագայում՝ տվյալ պաշտոնատար անձն այդքան համարձակություն չէր ունեն Կառավարության որոշումից հետո, նոր հիվանդություններ հայտնաբերելուց հետո պահանջել, որ  դատապարտյալների հիվանդանոցում բուժվի»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Փաստաբանը շեշտեց՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները ոչ միայն խորացրել են կալանքը կրելու ժամանակ, այլև նոր հիվանդություններ են ավելացել։ Նրա խոսքով, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին, նա ուներ ընդամենը  4 ծանր հիվանդություն և գտնվում էր բժիշկների խիստ վերահսկողության տակ, իսկ հիմա Մանվել Գրիգորյանը ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն։ Ըստ Բաղդասարյանի՝ ՄԻՊ-ը ևս փաստել է, որ դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցում չկան համապատասխան պայմաններ Մանվել Գրիգորյանի բուժման համար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА