o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ԱՅՆ ՊԵՏՔ ԷՐ ԱՎԵԼԻ ՀԶՈՐԱՑՆԵԼ»

12.06.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ԱՅՆ ՊԵՏՔ ԷՐ ԱՎԵԼԻ ՀԶՈՐԱՑՆԵԼ»

Այս տարվա ապրիլից Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթության մասնագիտական քոլեջում որպես առանձին առարկա օտարազգիներին հայ երաժշտության եւ հայկական նվագարանների պատմություն է դասավանդվում: Դրա իրական «մեղավորը» արգենտինաբնակ երաժիշտ, դուդուկահար ԳԱԳԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ է, որն «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ, որ իր 23 տարվա ամենօրյա հետեւողական աշխատանքի արդյունքն է` օտարներին ներկայացնել հայկական մշակույթ. «Պաշտոնապես արգենտինական քոլեջում հայ մշակույթը ընդունվեց որպես առանձին առարկա, եւ պատկերացրեք, որ իմ այդ առաջարկը` որպես առանձին առարկա դասավանդելու, ոգեւորությամբ ընդունվեց: Հպարտ եմ, որ կարողացա հասնել դրան, քանի որ դրանով օտարազգի երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական երաժշտությանը, ժողովրդական գործիքներին»:

«Թատրոնում արգելել եմ կուսակցական կամ կրոնական քարոզչություն». Ռուբեն Բաբայան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԱԼԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է»

Թեպետ Հայաստանը` որպես առանձին կառույց այլեւս չունի Մշակույթի նախարարություն, բայց Գագիկի կարծիքով` օտարների համար Հայաստանը ճանաչելու կարեւոր բանալին մշակույթն է, ըստ նրա` այն ազգը, որ չունի մշակույթ, նման է անձնագիր չունեցող մարդու. «Չեմ պատկերացնում որեւէ երկիր, որ աշխարհին ներկայանա առանց մշակույթի: Կամ աշխարհը հիշի այդ երկրին, եթե չունի մշակույթ: Մշակույթը միայն երգը, պարն ու երաժշտությունը չէ, այլ հին ճարտարապետությունը, մեր լեզուն, մեր պատմությունը, մեր այբուբենը...

«Մշակույթի նախարարությունը շքեղություն չէ, այլ ազգային ինքնության երաշխիք». Ռուբեն Էլբակյան (Տեսանյութ)

Եթե մենք մեր պատմական վայրերի, մեր հին ազգ լինելու մասին չխոսենք, աշխարհի սեղանին չդնենք մեր լեզվի փաստերի ու այբուբենի հնությունը, մեր ազգային երգն ու պարը, չներկայացնենք ճարտարապետությունը, հնագույն եկեղեցիները ապա անիմաստ կլինի մեր գոյությունը: Աշխարհը շատ քիչ բան գիտի Հայաստանի մասին: 23 տարի բնակվում եմ Արգենտինայում ու օտարներին ներկայանում եմ հայ մշակույթով, ուրիշ էլ ի՞նչ բանալի կա` ներկայանալու օտարներին, եթե ոչ մշակույթը, մշակույթը մեր այցեքարտն է: Որպես աշխարհի ամենահին երկրներից մեկը` Հայաստանը առանց Մշակույթի նախարարության անհնար եմ համարում»,- ասաց երաժիշտն ու մտաբերեց Ուինսթոն Չերչիլի հայտնի պատմությունը, թե ինչպես է պատերազմի տարիներին ավելի շատ գումար հատկացրել մշակույթին ու հստակեցրել, որ էլ ինչի՞ համար ենք պատերազմում, եթե չկա մշակույթ. «Դրա համար այսօր Անգլիայում իրենց ողջ հնությունը պահպանված է, իսկ մե՞նք, այսօր Հայաստանում մեր հնությունները, ցավոք, անմխիթար վիճակում են, բերդեր ունենք, որ թուրքերի ձեռքին լիներ, հիմա վերանորոգել, Թուրքիայի դրոշը փակցրել վրան ու զբոսաշրջային կենտրոն էին դարձրել: Իբրեւ հայ իմ սիրտը շատ է ցավում, որ  հեռանում ենք մեր արմատներից, բայց միեւնույն ժամանակ խոսում ենք մեր գոյության եւ շարունակության մասին: Եթե մեր անցյալը ջնջենք ու ոչնչացնենք, վաղը ինչպե՞ս ենք ներկայանալու աշխարհին: Միշտ խոսում են տուրիզմի մասին, բայց եթե մշակույթը չենք տարածում աշխարհին, այդ զբոսաշրջիկը ինչպե՞ս գա քո երկիր: Զբոսաշրջիկը գնում է տվյալ երկրի հնությունը տեսնելու, չէ՞ որ օտարները մշակույթով են տեղեկանում Հայաստան երկրի մասին, սկսած խոհանոցից, եկեղեցիներից, կրոնից, ճարտարապետությունից: Նախանձով եմ նայում «հարեւան» պետության մշակութային պրոպագանդային, որ անում են Հարավային Ամերիկայում, ցույց տալով, որ իրենք քաղաքակիրթ ազգ են, իրենց ավանդական երաժշտություններով, բայց դրանց մեջ ամենաշատը հայկական է հնչում: Իրենք ոչ մի սեփականություն չունեն, բայց տեսնում ես, որ հայկական եկեղեցիներով իրենց պետության տուրիզմն են զարգացնում: Վերջին տարիներին արդեն միլիոնավոր հարավային ամերիկացիներ են գնացել այդ երկիր զբոսնելու: Նախանձ եմ ապրում, թե մենք ինչո՞ւ չենք կարողանում նույնն անել»:

Այվազովսկու կոլաժներից մինչեւ Գլազունովի պարտիտուրը Թեոդոսիայում ցուցադրվեց Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում

 

«ԵԹԵ ԱՇԽԱՏԱՆՔ ՉՍԿՍԿԵՆՔ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ, ԿԿՈՐՑՆԵՆՔ ՍՓՅՈՒՌՔԸ»

Մեր այն դիտարկմանը, թե այս մեկ տարվա ընթացքում հետեւե՞լ եք նախարարության վարած մշակութային քաղաքականությանը, զրուցակիցը հստակեցրեց. «Այս ընթացքում հետեւել եմ ու պիտի ասեմ` թույլ է աշխատել Մշակույթի նախարարությունը, բայց դրա համար Մշակույթի նախարարությունը փակելու փոխարեն, այն պետք էր ավելի հզորացնել ոչ թե աշխատատեղերի մասին մտածվեր, այլ` պատրաստված կադերով փոխարինվեր, որոնք կհասկանային` այդ կառույցում աշխատելը ոչ միայն աշխատանք է, այլ նաեւ` առաքելություն: Մենք մեր երկրում փակված կարող ենք ասել` դե, ամբողջ աշխարհը գիտի մեր մասին, բայց գնանք Չինաստան կամ Արգենտինա ու ճանապարհին 100 հոգուց հարցնենք, քանի՞սը կիմանա, թե աշխարհագրական դիրքով որտեղ է Հայաստանը: Ա՛յ, հենց այդ ժամանակ կհասկանանք, թե որքան աշխատանք ունեն անելու: Դրա համար ոչ թե Մշակույթի ու Սփյուռքի նախարարությունները պետք էր փակել, այլ` ընդհակառակը Մշակույթի նախարարությունը պետք է ռազմական առաքելություն վերցներ իր վրա ու Հայաստանից  պատրաստված մշակութային գործիչների գործուղեր տարբեր երկրներ, իբրեւ դեսպաններ ու համագործակցություն ստեղծեր բոլոր երկրների մշակութային կազմակերպությունների հետ եւ ներկայացներ Հայաստանը»,- անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը` ափսոսանքով ասաց. «Սփյուռքը պետք է համայն հայության կամուրջը լիներ: Պետք է լավ գիտակցենք, որ այժմ սփյուռքում 4-րդ սերունդն է ապրում, ու եթե ուժեղ աշխատանք չսկսենք սփյուռքի հետ, ապա կորցնելու ենք սփյուռքը: Ցավոք, այն տեսակետը կա, որ սփյուռքը պետք է միայն նյութականով օգտակար լինի Հայաստանին: Բայց չէ՞ որ ամենակարեւորը մարդկային ռեսուրսն է, մենք նավթ չունենք, բայց ունենք մեծ սփյուռք, բայց չենք կարողանում ճիշտ օգտագործել: Սփյուռքում ամեն հայ պետք է իր կապերն օգտագործի` հօգուտ Հայաստանի: Ինքս, համենայնդեպս, արդեն 23 տարի այդպես եմ ապրում Արգենտինայում, վերջին թարմ օրինակը օրերս հայկական խոհանոցը ներկայացվեց իբրեւ աշխարհի ամենահին խոհանոց` ամենաավանդական կարեւոր կերակուրներով, որոնք «հարեւան» պետությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով ուզում են սեփականացնել իբրեւ իրենց ազգային կերակուր: Եթե աշխարհն է որոշում, թե այդ կերակուրն ումն է, ապա Հայաստանում, որքան էլ նման փառատոներ կազմակերպենք, միեւնույնն է, այդ ինֆորմացիան պետք է օտարներին տանք: Համենայնդեպս, եթե ուզում ենք աշխարհը մեր ազգային արժեքները ճանաչի, պիտի դրա համար ջանանք, ոչ թե ուղղակի մտածենք, որ մենք ամենահին ազգն ենք ու նստենք մեր տեղում, այդ ժամանակ մեր ձեռքից կվերցնեն ամեն ինչ»:

Թեոդոսիայում մեկնարկեց Հայաստանի մշակույթի օրերը (Տեսանյութ)

 

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՈՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ»

Մեր այն հետաքրքրությանը, թե լինելով Արցախյան պատերազմի մասնակից, ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ այսօր Հայաստանում ադրբեջանասիրություն ու խաղաղություն է քարոզվում, սակայն սահմանից այն կողմ Ադրբեջանը վերազինում է իր բանակը, Գագիկ Գասպարյանը նախ հստակեցրեց. «Եղել եմ Հայկական բանակի առաջին սերնդի զինվորներից»,- ապա տվեց հետեւյալ պատասխանը. «Եթե ուսումնասիրեն պատմությունը, ապա մենք միշտ խաղաղության կողմնակիցն ենք եղել դարերն ի վեր, չկա որեւէ դրվագ, որ հայերը գրավեցին, կամ ուրիշների ունեցածին տիրացան: Աստված մեր  ստեղծման օրից, իբրեւ ազգ, մեզ տվեց ամեն ինչ, մենք պատերազմելու կարիք չենք ունեցել, դրա համար որեւէ հայ չի կարող խաղաղությանը կողմ չլինել: Խաղաղություն, բայց ոչ տարածքների դիմաց: Դա արդեն քաղաքական ու ազգային հարց է, որ պետք է  որոշենք` ի՞նչ ենք ուզում, ինչքա՞ն ենք պատրաստ` մեր հողերը պաշտպանելու ոչ թե խոսքով, այլ` գործով: Ինքս երբեք չեմ կարող կողմնակից լինել հողեր հանձնելու, կարծում եմ, որեւէ հայ, որ իր երկիրը սիրում է եւ գիտի, որ այդ հողերն իր պատմական տարածքներն են, եւ գիտի, թե պատմական երկրից որքան հայրենիք է մեզ մնացել, ոչ թե պիտի մտածի հողեր հանձնելու մասին, այլ իրագործի մեր պապերի երազանքն ու Մասիս սարը վերադարձնի մեր տարածք»,- ասաց երաժիշտն ու մի պահ մռայլվելով շարունակեց. «Չեմ կարծում, որ որեւէ հայ կողմնակից կլինի` հողերը հանձնելու, մենք այն արդեն արյունով ազատագրել ենք, հիմա պիտի մտածենք` ինչպես պաշտպանել: Դրա համար պետք չէ պատմաբան լինել, պարզապես ամեն հայ իր պատմության կարեւոր էջերը պիտի լավ իմանա»:

«ՏՆՕՐԵՆԻ ԺՊ-Ի ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ 10 ՄԼՆ-ԻՑ ԱՎԵԼԻ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿՎԵԼ»

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА