o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս ամենը սեւ հետք է թողնում հենց վարչապետի վրա». Արմեն Եղիազարյան

12.06.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս ամենը սեւ հետք է թողնում հենց վարչապետի վրա». Արմեն Եղիազարյան

Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը` առաջ անցնելով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանից: Ընդ որում` այն պարագայում, որ քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանն անձամբ էր գնացել Աբովյան` ընտրազանգվածի հետ քայլելու, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավին չմասնակցեց: ՔՊ-ականները պարտությունից դասեր չքաղելով` հիմա այն ներկայացնում են իբրև ժողովրդավարության արդյունք: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Լինել բեմում արդեն հաղթանակ է». Նարինե Պետրոսյան (Տեսանյութ)

«ՈՐՈՇ ՉԱՓՈՎ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ»

– Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս կգնահատեք Աբովյանում կայացած ընտրությունների արդյունքները:

Այսպես ասեմ` ազատ ընտրություն է եղել, եւ տվյալ քաղաքում պարզ է` ժամանակի ընթացքում բարերարություն է արվել, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այնտեղ ավելի ներկայացված է: Իմ կարծիքով` ժողովրդավարություն է եղել, եւ գրանցվել է այդ արդյունքը:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

– 2015 թվականին էլ Աբովյանում քաղաքապետ ընտրվել ԲՀԿ-ական թեկնածու Վահագն Գեւորգյանը, հիմա էլ` վերընտրվեց: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ հիմա ընտրությունը համարվում է ազատ եւ ժողովրդավար, իսկ այն ժամանակ, երբ էլի նույն մարդն էր ընտրվում, այսօրվա իշխանությունը համարում էր ոչ ժողովրդավարական:

Միգուցե, այն այլընտանքը, որ առաջարկվել է, այն թեկնածուները, որ եղել են, նրանց միջից ժողովուրդը գնահատել է, որ նախկինն առավելություն ունի: Խորը չեմ ուսումնասիրել, բայց իմ կարծիքով` եղել է արդար ընտրություն, բոլորը հավասար պայմաններում են եղել, կեղծիքներ չեն եղել: Այսինքն` զուտ համեմատության դաշտում, միգուցե, բնակչությունը գերադասել է նախկինին, քան առաջարկվող նորին: Գուցե լիներ այլ թեկնածու, եւ լիներ բոլորովին այլ արդյունք:

«Նիկոլի հերթական սուտը պայթեց». Մենուա Հարությունյան

Բայց Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ անձամբ գնաց Աբովյան` քայլելու: Կարելի՞ է ասել, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ առնվազն Աբովյանում նրա վարկանիշը բավականին նվազել է:

Սա խրթին արտահայտություն է: Ես ավելի շատ հակված եմ ասել, որ, ամեն դեպքում, վերջնական քաղաքապետի ընտրողները տեսել են գործող քաղաքապետին, քան այն թեկնածուին, որը նա ներկայացրել էր: Բայց, միգուցե, նաեւ արդեն կա այդ գործոնը, որ որոշ չափով անկում է ապրել նրա վարկանիշը: Մեծ դեր ունի, թե ում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը որպես թեկնածու: Այսինքն` գալիս ենք այն մտքին, որ կարեւոր դեր ունի կադրային քաղաքականությունը:

«Այգեկ» պարարվեստի ստուդիան զբաղեցրեց առաջին մրցանակային տեղը (Տեսանյութ)

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բավականին լարված էր ընտրությունների ժամանակ, անգամ հայտարարեց, թե հեղափոխությունն Աբովյան չի հասել: Ի՞նչ կասեք այս մասին:

Հեղափոխությունը ողջ երկրում է եղել: Այդ նույն կոնտեքստով մենք էինք ասում, որ հեղափոխությունը Վանաձոր չի հասել, քանի որ հանրապետական քաղաքապետ է: Սակայն դա մի քիչ ավելի մանիպուլյատիվ բան է, այսինքն` հեղափոխությունը Հայաստանում եղել է եւ այլեւս փաստ է: Չի կարելի ասել` չի հասել, բայց կան տեղեր, էպիզոդներ, որ պետք է դեռ հին ռեժիմից փոխվենք, եւ ինչ-որ մտածելակերպ փոխվի ժողովրդի մոտ: Բայց ասել, որ հեղափոխություն չի եղել, այսօր արդեն փաստ է, որ հեղափոխություն եղել է, եւ այն իրականությունն ունենք, որ կա:

Նիկոլը չի կարողանում մարսել Ամուլսարի ոսկին

«ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԻԶՈՒՐ ՏԵՂԸ ԾԵԾԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒՆ»

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետեւանքով վերջին շաբաթներում իրականացվող «սեւազգեստների որսին»:

Որ ճիշտն ասեմ` այդպես չեմ կենտրոնացել` այդ «սեւազգեստների որսի» հետ կապված, որովհետեւ խնդիրը օրինախախտներին պատժելն է: Այսինքն` կապ չունի` ինչ հագուստով ես` սեւ ես, սպիտակ ես, կարմիր ես, թե` գույնզգույն, պետք է առաջնային խնդիր լինի, որ ցանկացած օրինախախտ մարդ պատժվի օրենքի սահմաններում, չլինի ինչ-որ պաշտոնական դիրքի չարաշահումներ, եւ ամեն ինչ լինի օրենքի սահմանում: Անկախ հագուստի գույնից, պետք է բոլորը հավասար պայմաններով օրենքի առաջ պատասխանատվություն կրեն:

«Հաղթանակը բոլորինն է». Անահիտ Աղաբեկյան (Տեսանյութ)

Այդուհանդերձ, ընդունելի՞ է Ձեզ համար, թեկուզ օրինախախտների հանդեպ նման դրսեւորումը, որ ոստիկանները մարդկանց «ասֆալտին են փռում» ու տեսանկարահանում, ինչի ականատեսն ենք այս օրերին:

Ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անել օրենքի տառին համապատասխան եւ միշտ հիշել անմեղության կանխավարկածի մասին: Օրինակ` դեպք եղավ, որ ոստիկանները մարդ ծեծեցին, եւ այդ առումով արդեն քրեական գործ կա: Արդյունքում պարզվել է, որ այդ մարդն ընդամենը երեկոյան իր վարձակալած տարածքի դուռն  է փակելուց եղել: Մանրամասները չգիտեմ, բայց  վերջում պարզվել էր, որ իզուր տեղը ծեծել են մարդուն իր սեփական դուռը փակելու պայմաններում: Սա անընդունելի է, դատապարտելի է, եւ նման մեթոդներն առհասարակ պետք է վերացվեն ու պատասխանատվություն կրեն այն անձինք, ովքեր նման մեթոդներով են գործում: Ամեն դեպքում, այս ամենը սեւ հետք է թողնում հենց վարչապետի վրա, նա պետք է ամեն ինչ անի, որ նման օրինախախտումներ, իր հորդորներից բխած, չկատարվեն:

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА