o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

12.06.2019 13:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

ՄՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով օրակարգ բերված օրինագիծը:

Ընդունված օրինագիծը կրում է «ԱՄՆ-Թուրքիա դաշինքին ուղղված անհանգստությունների արտատահայտում» վերնագիրը: Միաձայն ընդունված օրինագծում առաջարկվում է կիրառել ԱՄՆ-ի թշնամիների դեմ ուղղված CAATSA («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք) պատժամիջոցները, ինչպես նաև վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը: Օրենքը վերաբերում է նաև Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին. հաղորդում է yerkir.am-ը:

ԱԺ-ն չընդունեց զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող օգնությանն առնչվող նախագիծը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այս որոշմանը` նշելով, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արմատավորված բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետ այս օրինագիծը ոչ մի աղերս չունի և անընդունելի են Թուրքիայի արտաքին քաղաքականության ու դատական համակարգի վերաբերյալ այդ անհիմն և անօրինական գնահատականները:

«Միշտ նշում ենք, որ բարեկամ և դաշնակից երկրների միջև տարակարծություն առաջանալու դեպքում ամենաազդեցիկ ուղին երկխոսությունն է և երկրների ինքնիշխանությանը հարգանք ցուցաբերելն է: Դրա փոխարեն ոչ մի կապ չունեցող և փոխադարձ վտահությունը բարձրացնելուն չծառայող որոշումներ ընդունելը, սպառնալիքի և պատժամիջոցների լեզվով շարունակել խոսելն անընդունելի է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА