o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձերբակալել են «Ադեկվատ» Հ/Կ ղեկավար Արթուր Դանիելյանին և ևս 12 հոգու

08.06.2019 22:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ձերբակալել են «Ադեկվատ» Հ/Կ ղեկավար Արթուր Դանիելյանին և ևս 12 հոգու

Քիչ առաջ «Ադեկվատ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց այն մասին, որ իրենց տղաներից երկու հոգու տուն ուղևորվելիս ոստիկանները ձերբակալել են և տարել ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Նա նշել էր նաև, որ արդեն իսկ ինքն ուղևորվում է ոստիկանական բաժանմունք` տեղեկանալու համար, թե ինչ պատճառով են ձերբակալել տղաներին:

«Երբ մեր այսօրվա բոլոր միջոցառումներն ավարտել էինք, այդ թվում՝ երթը, ու պատրաստվում էին արդեն բոլորս տուն գնալ, տեղեկացանք, որ տղաներից երկու հոգու ոստիկանությունը ձերբակալել է` կասկածելով ահաբեկչության մեջ: Եղել է ահազանգ, որ այդ մարդիկ ինչ-որ մեկին ահաբեկել են»,- ասաց «Ադեկվատ» Հ/Կ ղեկավարը:

Այլ մանրամասների նա դեռևս չէր տիրապետում:

Հենց այդ ժամանակ` մեզ հետ զրույցի պահին, ձերբակալեցին նաև Արթուր Դանիելյանին, ով արդեն հասել էր ոստիկանական բաժին ու փորձում էր մանրամասներ ճշտել տղաների ձերբակալությունից:
Արթուր Դանիելյանը այլ մանրամասներ չկարողացավ հայտնել, միայն ասաց, որ ձերբակալվածների թիվն արդեն 13-ն է, և որ հաղորդում ներկայացնող քաղաքացին նշել է, որ ահաբեկվել է Մաշտոցի պողոտայով ադեկվատցիների քայլերթից, և որ այն իր մեջ սպառնալիք էր պարունակում:

168.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА