o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չիշիկ խմելու կոչ արած դատավորը Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Արա Մինասյանից

08.06.2019 16:09 ԻՐԱՎՈՒՆՔ
Չիշիկ խմելու կոչ արած դատավորը Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Արա Մինասյանից

Դատավոր Սարգիս Երիցյանը, որը վարչապետի կոչից վախեցածներին կոչ էր անում չիշիկ խմել, հօգուտ Սերժ Սարգսյանի խնամու որոշում է կայացրել: Դատարանը պարտավորեցրել է առողջապահության նախարարին իր պաշտպանական էջի ուղիղ եթերով հերքել Արա Մինասյանի և «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդոցի վերաբերյալ կատարած հայտարարությունները:

Պահանջում ենք, որպեսզի դատավորը ժամ առաջ նիստ նշանակի եւ կատարի ՍԴ որոշումը.Վիկտոր Սողոմոնյան

Բացի այդ, դատարանի որոշմամբ՝ Առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Միքայելի Մինասյանի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 ՀՀ դրամը վերադարձնել Արա Միքայելի Մինասյանին: Factor.am-ի հետ զրույցում Գևորգ Գյոզալյանը հայտնեց, որ դատարանի որոշումը իրենք բողոքարկելու են: Արա Մինասյանը, հիշեցնենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա հետախուզվում է: Արա Մինասյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցով դիմել է դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով արված հետևյալ արտահայտությունների համար պահանջելով հերքում`

– Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում։ Այսինքն մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու։

– Չի դադարում էդ թալանը և այսպես ասած` վատնումը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը՝ 400 քանի միլիոն։ Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել:

– 8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ։

– Ավելին ասեմ, հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից։ Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց։
– Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ։

-Նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է ամեն մեկի համար 150-200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ։

-99 %-ով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА