o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում էքսկուրսիա մեկնող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

07.06.2019 12:59 ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախում էքսկուրսիա մեկնող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Հունիսի 7-ին ժամը 08:58-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի բնակիչ Ս. Մ.-ն իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ ՍՊՐԻՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Խոշոր վթար Երեւանում. բախվել են 8 ավտոմեքենաներ. Կա վիրավոր

Ահազանգով դեպքի վայր մեկնած Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները ՃՏՊ-ի հետևանքով տուժածներին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, որտեղից էլ՝ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ մանկական հիվանդանոց» ՓԲԸ:

 Ավտոմեքենայի մեջ գտնվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը. նրանք էքսկուրսիայի էին մեկնում Տաթևի վանք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА