o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վճռաբեկ դատարանի դատավորներն՝ ընդդեմ արդարադատության նախարարի. Դատավորներն առաջարկում են ԲԴԽ-ին մերժել նախարարին

06.06.2019 18:35 ԻՐԱՎՈՒՆՔ
Վճռաբեկ դատարանի դատավորներն՝ ընդդեմ արդարադատության նախարարի. Դատավորներն առաջարկում են ԲԴԽ-ին մերժել նախարարին

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն առարկում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացրած միջնորդությանը՝ Վճռաբեկ դատարանի 9 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

Քոչարյանի ու մյուսների քրեական գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում և առաջիկա օրերին կփոխանցվի առաջին ատյանի դատարան. Դեպարտամենտի ղեկավար

Պալատի դատավորների առարկությունը, որն ուներ 40 և ավելի էջ, այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը։

Նա ներկայացրեց, որ ԲԴԽ-ին արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունն անհիմն է։

«Վճռաբեկ դատարանի դատավորներիս կողմից ներկայացված բողոքը վարույթ չընդունելը հիմնավորված է եղել, դատավորներն իրենց գործունեությունն իրականացրել են բարեխողճորեն։ Հակառակը՝ կարող էր դատական համակարգի բարեխղճությունը կասկածի տակ դրվել, եթե այդ բողոքը ընդունվեր վարույթ», - հայտարարեց Ռուզաննա Հակոբյանը։

Պալատի նախագահի դիտարկմամբ, նախարարն անտեսել է բողոքի բովանդակային կողմը՝ հաշվի առնելով միայն դրա արտաքին ձևը։ Ի վերջո, երևան եկած նոր հանգամանքը, որի համար էլ բողոքը ներկայացվել է Վճռաբեկ դատարան, ըստ Հակոբյանի, պետք է էական նշանակություն ունենար։

Ինչու՞ է Վճռաբեկ դատարանի դատավորների հարցը հասել ԲԴԽ։ Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որոշել է վարույթ չընդունել քաղաքացու հայցը։

Այսպես, 2018 թվականի սեպտեմբերի 3-ին պատասխանողի ներկայացուցիչն անշարժ գույքի առքուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է նույն թվականի հոկտեմբերի 3-ին՝ առաջարկելով շտկել իր որոշմամբ մատնանշված թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնել:

Բողոքը բերող անձը հետո շտկել է թերությունները և կրկին ներկայացրել այն, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը մերժել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:

Բողոքը բերող անձի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Դավթյանը 2019 թվականի հունվարի 11-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների նկատմամաբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2019 թվականի ապրիլի 15-ին կայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու մասին որոշում:

Դատավորները կարծում են, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթի առկայությունն ինքնին չէր կարող բավարար լինել կարգապահական վարույթ հարուցելու համար, քանի որ բացակայել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

Դատավորները Բարձրագույն դատական խորհրդին առաջարկում են մերժել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդությունը: Վճռաբեկ դատարանի դատավորների պնդմամբ, Վճռաբեկ դատարանի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնելն իրական սպառնալիք է դատական իշխանության անկախության համար: 

Հրապարակվել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով որոշումը

Նկատենք, որ սա առաջին անգամն է, երբ Հայաստանում բարձրացվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարց։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА