o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է NORWAY CHESS-ՈՒՄ

04.06.2019 22:20 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է NORWAY CHESS-ՈՒՄ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեկնարկում է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվելիք Altibox Norway Chess սուպերմրցաշարում: Այսօր սկսվող մրցաշարում Արոնյանի մրցակիցներն են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յանյի Յույը (Չինաստան) եւ Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): Norway Chess-ի գործող հաղթողը Ֆաբիանո Կարուանան է:

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՐՈՆՅԱՆԸ

Մեր մյուս շախմատիստները հաջողություններ են գրանցել միջազգային մրցաշարերում: Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած Ալ Բատայահ արագ շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 19 երկրների 107 շախմատիստ, Գաբրիել Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր եւ դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը 6 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ եգիպտոսցի միջազգային վարպետ Թահեր Ֆուադը եզրափակել է լավագույն եռյակըԵրկրորդ տեղի արդյունքով բավարարվեց Հովհաննես Գաբուզյանը, ով ԱՄՆ Չիկագո քաղաքում մասնակցեց հանրահայտ Չիկագո Օփեն միջազգային մրցաշարին, որի կազմում էին 120 շախմատիստ, այդ թվում՝ 23 գրոսմայստեր: Մրցաշարի հաղթող դարձավ 7 միավոր վաստակած Վասիֆ Դուրաբյլին: Գաբուզյանը վաստակեց 6.5 միավոր եւ կիսեց 2-10-րդ հորիզոնականները: Մրցաշարում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր իրականացվումԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում էլ ավարտվեց Չերրի Բլոսոմ միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 7-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 62 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ Չինաստանը ներկայացնող Ժոու Չիանչաոյի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Գրիգորյանը նաեւ 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշըՀայ պատանի շախմատիստները եւս դուրս չեն մնում մրցաշարային ակտիվ փուլից: Ռուսաստանի Դագոմիս քաղաքում երեկ տեղի ունեցավ Սպիտակ Նավակ դպրոցականների մրցաշարի բացման արարողությունը: Մրցաշարն այս տարի անցկացվում է հոբելյանական՝ 50-րդ անգամ: Մրցաշարի մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական 106 թիմ, որոնցից 80 ներկայացնում են Ռուսաստանը, իսկ 26-ը՝ այլ երկրներ: Հայաստանը ներկայացնում է ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի հաղթող թիմը՝ Վաղարշապատի N 12 դպրոցը: Թիմի կազմում հանդես են գալիս Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը, Արտյոմ Հովհաննիսյանը եւ Աստղիկ Հակոբյանը:

7–ամյա Արեն Էմրիկյանը դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА