o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱԽՐԱՆԻԿ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՐԵՔՀԱՐԿԱՆԻ ՏՈՒՆԸ ԴՂՅԱԿ ՉԷ, ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏՈՒՆ Է»

31.05.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱԽՐԱՆԻԿ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՐԵՔՀԱՐԿԱՆԻ ՏՈՒՆԸ ԴՂՅԱԿ ՉԷ, ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏՈՒՆ Է»

«Իրավունքը» առիթ ունեցել է անդրադառնալու ՀՀ վարչապետ Փաշինյանի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ նրա հոր՝ Զարեհ Սարգսյանի գործունեության մասին տարաբնույթ խոսակցություններին: Մասնավորապես, որ Զարեհ Սարգսյանը, ով նախկինում սոցիալական ծառայության պետն է եղել, հրապարակավ կասկածվել է տարբեր մեքենայությունների եւ յուրացումների մեջ, պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում եռահարկ դղյակ կառուցել: Նաեւ, որ ներկայումս էլ հենց նրա «դաբրոյով» են ոմանք այս կամ այն պաշտոնին նշանակվում: Եվ որ պակաս ուշագրավ չէ, որ Դավիթ Սանասարյանի դեմ ինֆորմացիայի ողջ փաթեթը իրավապահ մարմիններին հասել է անձամբ պատգամավոր Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով:

«ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ ԱՅՍՕՐ ՀԱՆԳՍՏԱՑՈՂ ՄԻ ՄԱՐԴ ՉԿԱ»

Վերոհիշյալ տեղեկությունների վերաբերյալ այդպես էլ որեւէ արձագանք չեղավ Սարգսյաններից: Դա խոսո՞ւմ է այն մասին, որ մեր տեղեկությունների հետ լիովին համաձայն են նրանք, փորձեցինք հետաքրքրվել պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով կիսագողական տոնով պատասխանեց.

- Օրական չորս հատ ինֆորմացիա ա մամուլը գրում իմ ու ընտանիքիս մասին, որ մեկին արձագանքեմ, կարաս ասես:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՖՏԱՐԻՏԵՏԸ ԿԱՄՈՒԿԱՑԻ ՄԵՋ Է

- Նախ, ես Ձեզ հարգալից դիմեցի, խնդրում եմ նույն հարգանքը նաեւ Ձեր կողմից:

- Դե, որովհետեւ պատվեր ա կատարում մամուլը:

- Ո՞ւմ պատվերը, ու ո՞ր մամուլը նկատի ունեք:

- Տարբեր:

- Հիմա ես եմ Ձեզ հարց տալիս: Այսինքն` ի՞նձ եք մեղադրում պատվեր կատարելու  մեջ:

- Դե չգիտեմ, Դուք ուրեմն ուրիշ ձեւ եք առաջնորդվում: Ինձ հետաքրքիր ա, Դուք որտեղի՞ց եք այդ տեղեկությունները վերցնում:

​​​​​​​«Տավուշը փաստացի մարզպետ չունի». Վահան Բաբայան

- Տարբեր տեղերից, Դուք դատարան չեք, որ բացահայտեմ աղբյուրս:

- Դե ուրեմն փոխեք Ձեր աղբյուրը:

- Դուք լավ կլիներ ինձ խորհուրդներ տալու փոխարեն հարցերին պատասխանեիք:

- Ո՞ր սուտը մեկնաբանեմ, կասե՞ք:

- Օրինակ այն, որ դղյակ ունեք, ու դա...

- Լավ, լավ հլը մի րոպե: Այդ տունը մենք առել ենք, գնել ենք 80-ական թվերին ու ոչ մի կերպ կապված չի ո՛չ իմ, ո՛չ էլ հորս պաշտոնավարման հետ:

«Նախարարն ասեց` կարաք գնաք Սեւան չոփիկ-չոփիկ անեք, բայց արդեն ուշ ա». թեժ քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

- Բայց հո 80-ականներին չե՞ք դղյակ կառուցել:

- Դե կարող է Ձեզ համար դղյակ է, ինձ համար երեքհարկանի տունը դղյակ չէ, սովորական տուն է:

- Զարմանալի է: Իսկ Դուք գիտե՞ք, որ շատ ու շատ «հպարտ» քաղաքացիներ անգամ մի քառակուսի մետր սեփական տարածք չունեն, իսկ Դուք երեքհարկանի շքեղ առանձնատունը ընդամենը սովորական տուն եք համարում:

«Մեր քաղաքացիների անհանգստությունը պարտավոր ենք ինչ-որ չափով փարատել»

- Ի՞նչ եք առաջարկում:

- Չեմ առաջարկում, ուզում եմ իմանալ՝ ի՞նչ փողերով է դա կառուցվել:

- Մի բան հարցնեմ, Դուք քանի՞ հատ շոր ունեք, շատ չէ՞, իսկ Դուք գիտեք, որ մարդ կա՝ շոր չունի:

- Դուք արդեն հեգնո՞ւմ եք:

- Բացարձակ, ուզում եք տպավորություն ստեղծել, ասել, որ մենք էն տուն չունեցողների հաշվի՞ն ենք տուն սարքել:

«Իշխող ուժի ներկայացուցիչների արձանագրումները կամաց-կամաց խզվում են իրականությունից»

- Ես, ի տարբերություն Ձեզ, անպատասխանատու հայտարարություններ ինձ թույլ չեմ տա, ինչպես որ Դուք ինձ մեղադրեցիք պատվեր կատարելու մեջ: Բայց, այո, շատերն են խոսում, որ Ձեր հայրիկը ժամանակին կոռուպցիոն սկանդալների մեջ է եղել խառնված: Անգամ, որ քրեական գործ էին ուզում հարուցել: Դա եւս կհերքե՞ք:

- Սուտ է, նման բան չկա: Ստուգումներ իրականացվել են, որովհետեւ հորս պաշտոնավարումից հետո ինքը դառել ա ընդդիմադիր քաղաքական գործիչ, հետապնդումների է ենթարկվել բազմիցս: Ցանկացած իր կատարած գործողություն մանրամասն զննվել ա, քննվել ա, հետաքննություն են իրականացրել, որպեսզի կարողանան հորս կալանավորեն՝ իր քաղաքական հայացքների պատճառով: Բայց որեւէ նման բան չեն կարողացել գտնել, տարիներով քննել են, բայց հարյուր դրամի անհարկի վատնում չեն գտել:

«Արարատի մարզը մարզպետի շնորհիվ դարձել է հակահեղափոխական»

- Այսինքն` Ձեր հայրը քաղհալածյա՞լ էր:

- Վայ...

- Պարզապես հարցերիս պատասխանեք: Իսկ ի՞նչ կասեք նրա մասին, որ ասում են, թե Ձեր թեթեւ ձեռքով է Սանասարյանի դեմ ողջ փաթեթը տեղ հասել, որովհետեւ նա ուզում էր դուրս գալ Ձեր հայրիկի գործունեության վրա:

- Նախ նման բան չկա, ես այդ գործի հետ ընդհանրապես կապ չունեմ: Դավիթ Սանասարյանի վրա քրեական գործը հարուցվել է իմ ԱԺ գալուց հետո: Չի համապատասխանում: Ես էլ չեմ ուզում խոսեմ...

«Դեռ ամիսուկես առաջ ասել էի, որ ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»

- Լավ, ինչո՞ւ է հենց Ձեր ընտանիքի հետ կապվում բոլոր նմանատիպ բաները, ինչո՞ւ մեկ ուրիշի մասին չեն ասում:

- Արդեն... Թունավոր աղբյուրներով թունավորում եք ժողովրդին, վերջ, վայ...

Հ.Գ.- Հիշեցնենք՝ խոսքը ժամանակին սոցապը, կենսաթոշակայինն ու պետգնումների գործակալությունը ղեկավարած Զարեհ Սարգսյանի մասին է, որին հաստատ հատկապես ավագ սերնդի ընթերցողները շատ լավ կհիշեն: Նաեւ, թե նրա օրոք ինչպես ամիսներով թոշակի երես չէին տեսնում, ինչ խայտառակ վիճակում էր սոցծառայության համակարգը, որ մեկն ասես: Որ որդին փորձում է հորը երբեմնի քաղհալածյալ ներկայացնել, դա հասկանալի է: Բայց այ, որ սոցիալական արդարությունից ժամերով ճառող Փաշինյանի հովանավորյալների մեջ կան անձինք, որոնց համար եռահարկ դղյակը սովորական տուն է, սա արդեն փաստ է, եւ դա խոսում է Նիկոլի այդ բոլոր ճառերի իրական իմաստի մասին:

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը՝ հարսնաքավոր. Էլիտար հարսանիք Սուրբ Ղազար կղզում

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА