o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է կատարվել Նոր-Սուլթանում․ Փաշինյանը փոխել է օրակարգը և վերադառնում է Հայաստան

29.05.2019 15:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ է կատարվել Նոր-Սուլթանում․ Փաշինյանը փոխել է օրակարգը և վերադառնում է Հայաստան

Ղազախաստանի մայրաքաղաք Նոր-Սուլթանում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Ղրղզստանի ղեկավարները։ Համաժողովի մասնակիցներին դիմավորել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Շեշտել ենք, որ Իրանի դեմ պատժամիջոցներից տուժում է նաև Հայաստանը. պատգամավոր

Նիստից հետո ԶԼՄ-ների առաջ կարճ հայտարարությամբ հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ կոլեգաիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ուշագրավն այն է, որ հայտարարությունից հետո նախատեսված էր պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չի հայտնել մասնակցել պաշտոնական ճաշին։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հնարավոր երկկողմ հանդիպմանը, ապա այն ևս չի կայացել։

Նիստից հետո նախատեսված էր հայկական պատվիրակության այցը ՂՀ-ում՝ ՀՀ դեսպանություն, որտեղ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ գործարարների հետ։ Սակայն, ինչպես հայտնի է, այդ հանդիպումը ևս չեղյալ է համարվել, և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։

Փաշինյանի այս որոշումը հանկարծակի է եղել, ինչից զարմացած են նաև նրան ուղեկցողները։

Նկատենք, որ րոպեներ անց նույն կայքի պատասխանատուն իր ֆեյսբուքյան էջում նաեւ ավելացրեց.

հայտնեցին, որ օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները ուժի մեջ են լինելու, քանզի նրանց այդպես են հայտնել:

Աղբյուր՝ Irakanum.am 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА