o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս գրավել տղամարդու սիրտը առաջին իսկ հայացքից

26.05.2019 15:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպե՞ս գրավել տղամարդու սիրտը առաջին իսկ հայացքից

Ի՞նչն է կնոջը հմայիչ դարձնում, ինչպե՞ս պետք է գրավել տղամարդու սիրտը առաջին իսկ հայացքից: Կնոջ աշխարհը Ձեզ է ներկայացնում կանացի հմայքի  գաղտնիքները:
Առաջինը, որ գրավում է տղամարդուն կնոջ մեջ դա կանացի հայացքն է, պարզվում է հայացքով շատ բան կարելի է ասել ու անել: Այնպես, որ գերեք տղամարդկանց ոչ թե ներկած աչքերով ու թարթիչներով, այլ բնական, հմայիչ հայացքով և ամենակարևորը մի թաքցրեք, որ նա գրավում է Ձեզ:

Աղջիկները թվարկել են առաջին ժամադրության ժամանակ իրենց տրված 8 ամենասարսափելի հարցը

Ձայնը: Ըստ հոգեբանների կանացի ձայնը, մանավանդ ցածր ձայնը ուղղակի խենթացնում է տղամարդուն, որքան ցածր է ձայնի ռիթմը, այնքան կինը կրքոտ ու գրավիչ է դառնում:

Քայլվածքը նույնպես մեծ նշանակություն ունի, կարևորը այն պետք է լինի թեթև` կոնքերի շարժումով:
 
Փոքր ինչ բաց հագուստը կարող է դառնալ կանացի հմայքներից ամենագլխավորը թերևս, բայց հիշեք շատ բաց հագուստը միայն  առաջին հայացքից կհրապուրի տղամարդուն: Ավելի լավ է ընտրեք զգեստ` ճեղքերով և համարձակ կտրվածքներով: 

Ժպիտը: Տղամարդիկ ուղղակի պաշտում են ժպտացող, հումորի զգացումով կանանց: Այն կինը, որ շարունակ մռայլ տեսք ունի, երբեք չի կարող գրավել տղամարդկանց: Հակառակ սերը առհասարակ ատում է դժկամներին, ուրախ, ծիծաղկոտ, անհոգ կանայք նրանց պարզապես ձգում են:

Շպարը և հոտը նույնպես կարևոր ատրիբուտներ են տղամարդուն հմայելու համար: Կարևորը ամեն ինչ բնական մատուցելու մեջ է: Բնավ պետք չէ չափազանց արտահայտիչ շպարվել: Պետք է հիշել, որ տղամարդիկ չեն սիրում շատ ներկված կանանց, կարևորը արտաքին թերությունները շպարի միջոցով ծածկելն է, խնամված տեսքով հանդես գալը: Ինչ վերաբերում է հոտին, ապա այն ավելի շատ պետք է լինի ոչ թե օծանելիքի, այլ բնական կնոջ հոտը, ինչն էլ հենց գրավում ու խենթացնում է տղամարդուն:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА