o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է հայտնել. «Ժողովուրդ»

24.05.2019 11:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է հայտնել. «Ժողովուրդ»

Oրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հրաժարվել է ՔՊ վարչության անդամի թեկնածությունից եւ ինքնաբացարկ ներկայացրել: Մինչ այդ նկատենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երեկոյան ժամին սկսելու է վարչության անդամի թեկնածուների քարոզարշավը, որին, փաստորեն, Հ. Հակոբյանը չի մասնակցելու:  Երեկ Հակոբյանը մեզ հետ զրույցում իր ինքնաբացարկը բացատրեց այսպես.

«Ժողովուրդ». Ով է կաշառքի գործով ձերբակալված Վճռաբեկ դատարանի պաշտոնյան. Մանրամասներ են հայտնի

«Որպես վարչության անդամ` կուսակցական գործունեությամբ զբաղվելու, անկեղծ ասած, ժամանակ չունեմ, ինչի համար էլ նաեւ իմ որոշումը կայացրեցի: Որեւէ այլ բան չի եղել իմ որոշման պատճառը: Հավատացե՛ք, խորհրդարանում աշխատանքները շատ են ու ամենօրյա ռեժիմով, այնպես որ, պետք է զբաղվեմ այդ աշխատանքով»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА