o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՐ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ»

24.05.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՄԵՐ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ»

ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ` քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող Ն. Զոհրաբյանի` նախաձեռնությամբ առաջարկվում է կենդանիների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը« որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը` պատժել տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Եվ թեպետ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը նշեց, որ դրական է գնահատում կառավարությունն այս նախաձեռնությունը, սակայն գործադիրը կարծում է« որ հարցին տրվում է իրավիճակային կարգավորում եւ առաջարկում է ձեռնպահ մնալ ընդունումից: Եվ գործադրի հետ համատեղ աշխատելու նպատակով առաջարկվեց հարցի քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: Սակայն, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ արտահայտեց իր վրդովմունքը.

«Իրավիճակ է փոխվել՝ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին». Գեղամ Պետրոսյան

Եթե այդ խնդիրը կա, ի՞նչ է նշանակում հետագա օրենսգրքում նախատեսել: Փորձը ցույց է տալիս, որ մեր նոր օրենսգրքերը դարձել են բաբելոնյան աշտարակաշինություն, ասում են` վեց ամիս հետովեց ամիս անցնում է, հետո էլ ասում են` մի տարի հետո... Այս քանի տարի է նոր քրեական օրենսգիրք է նախապատրաստվում: Եթե բոլորն ընդունում են, որ անվիճելի է` կա խնդիր, ինչու պետք է սպասենք, որ նոր օրենսգրքի նախագծի օրոք ընդունեն: Խնդիրը պետք է լուծում ստանա, ոչ թե ասեք` կենդանիներին պահելու պայմանները սահմանենք, նոր քրեական պատասխանատվություն ենթարկենք դաժան վերաբերմունք դրսեւորողներին: Նույն բանն է, որ տղամարդը սեռական ոտնձգության ենթարկի կնոջը, ասեն` չէ, եկեք մի հատ ընտանեկան օրենսգիրք ընդունենք, կնոջը պահելու պայմանները լրիվ կոնկրետանցնենք, նոր պատասխանատվության ենթարկենք: Սա անհարմար է, պատճառաբանություն չէ: Ես ամենայն լրջությամբ եմ ասում` նույնը կլիներ, եթե մեկը երեք աղջիկ ունենա, մեկի հետ ամուսնանալու համար գան իրենց տուն, ասի` նախատեսել եմ 2022 թվին միանգամից երեքին էլ տամ: Չի՛ կարելի:

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА